Երևան
22 / Մայիս / 2018

«Փշալարերը պահեստում են, և ես վստահ եմ՝ դրանք կժանգոտվեն»․ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյան

Վալերի Օսիպյանը հայ հասարակությանը հայտնի է իր ոստիկանական համակարգում աշխատելով: Տարբեր տարիների զբաղեցրել է ոստիկանության պաշտոններ, այդ թվում՝ եղել է գնդի վաշտի հրամանատար, գնդի հրամանատարի տեղակալ, գնդի հրամանատար, Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ:

Հայտնի է Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական և այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձ: Համաձայն մամուլի հրապարակումների՝ բողոքի գործողությունները ճնշելու ընթացքում բազմիցս աչքի է ընկել բռնի գործողություններով[1][6][7]:

Նա մամուլի կողմից քննադատության է ենթարկվել նաև այն բանի համար, որ, ըստ հրապարակումների, օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և հետաքննությունից ազատել իր եղբոր որդուն՝ Սեդրակ Օսիպյանին[1][8]:

2009 - 2010 թվականներին Վալերի Օսիպյանը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության գնդի հրամանատարի տեղակալ պաշտոն, 2010 - 2011 թվականներին՝ գնդի հրամանատարի, 2011 - 2012 թվականներին՝ Երևան քաղաքի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետի, 2012 թվականի սեպտեմբերից մինչ 2018 թվականի մայիս ամիսը՝ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի պաշտոնները։

ՊՊԾ գնդի գրավում
1rightarrow.png Հիմնական հոդված՝ ՊՊԾ գնդի գրավում
2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբի կողմից Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զորամասի գրավման ժամանակ պատանդ վերցված ոստիկանների թվում էր նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը[9][10]: Նա Սասնա ծռեր խմբի կողմից ազատ է արձակվել հուլիսի 23-ին[11]: Սասնա ծռեր խումբը զորամասի գրավումն ու պատանդառությունը պայմանավորում էր իր այն պահանջով, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ՀՀ նախագահի պաշտոնից և իշխանությունը փոխանցի ժողովրդի վստահության կառավարությանը[9][12]:

ՀՀ ոստիկանապետ
2018 թվականի մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերի Օսիպյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիպանապետ[1][2][3]:

Վալերի Օսիպյանին իր կողմից ՀՀ ոստիկանապետի պաշտոնում առաջադրելու առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է.

Վիքիքաղվածք
«Այսօր ոստիկանությունից շատ բան է կախված: Ոստիկանությունից կախված են իրավակարգը, օրինականությունը, քաղաքացու ինքնազգացողույունը, եւ ես շատ հստակ խնդիներ եմ դրել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, եւ որեւէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը: Մտածեցի, որ հեղափոխությունից առաջ, մենք դուք ու Վալերի Օսիպյանը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում: Այս որոշումից հետո բոլորս պետք է նույն կողմում հայտնվենք»
(ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, [3][1])
ՀՀ ոստիկանապետի պաշտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Վալերի Օսիպյանի առաջադրումը, ըստ մամուլի, խիստ բացասական արձագանք է գտել 2018 թվականի ապրիլին սկսված համազգային շարժման բազմաթիվ մասնակիցների ու համակիրների կողմից[1]:

Պարգևներ

դիտվել է 50082 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...