Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Ինչ է քննարկվել փակ դռների ետևում

«Փաշինյան-Պուտին հանդիպումը հաջողված և արդյունավետ էր: Հստակ շեշտադրումներ հնչեցին ՀՀ վարչապետի կողմից, որպեսզի Ռուսաստանում տարընթերցումներ չլինեն Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Դրանք տեղին էին և ժամանակին, քանի որ Ռուսաստանում կան իշխանական տարբեր խմբեր, տարբեր շահեր, որոնք իրենց հերթին՝ տարբեր մտահոգություններ են փորձում հաղորդել ՌԴ իշխանություններին, դրանք էլ թուլացնում են հարաբերությունների հիմքը»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սոչի կատարած այցին և ՌԴ ղեկավարի հետ հանդիպմանը:

Նրա կարծիքով՝ այս հանդիպմանը ղեկավարները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց հետ, «շոշափելու» տրամադրությունները: «Ի վերջո, սա ՌԴ նախագահի համար ևս սովորական իրավիճակ չէր` հեղափոխությունից օրեր անց հանդիպել հեղափոխության ղեկավարի հետ, որը վարչապետ է ընտրվել: Սա, կարծում եմ, տրամադրություններ հասկանալու և ճանաչելու հանդիպում էր: Վստահ եմ՝ փակ դռների ետևում քննարկվել է հեղափոխությունը, երկրում առկա տրամադրությունները, դրանց պատճառները և այլն, և այլն: Կարծում եմ` խնդիրներն ամենայն հավանականությամբ շրջանցվել են»,- ասել է Լուկիանովը:

Ռազմական փորձագետ և քաղաքագետ Պավել Ֆելգենգաուերը՝ պատասխանելով մեր թղթակցի հարցին, թե՝ հնարավո՞ր է՝ ՌԴ իշխանությունները հրաժարվեն Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունից, եթե Փաշինյանն այդ հարցը բարձրացնի Պուտինի հետ հանդիպմանը, քանի որ դա հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիր է համարում, ասել է, որ այդ հարցում արդեն որոշ հանգամանքներ փոխվել են ապրիլյան պատերազմից հետո:

«ՌԴ պաշտոնյաները բացեիբաց հայտարարում են, որ սխալներ են գործել, և այսուհետ այլ կերպ պետք է զենքի քաղաքականությունը Հարավային Կովկասում վարվի: Երևի թե կկրճատվեն ծավալները, կամ էլ այլևս կարիք չի լինի, որ Ադրբեջանը սպառազինությու ձեռք բերի: Այնուամենայնիվ, Հայաստանի կողմից այս հարցի բարձրացումը որոշիչ չի եղել, քանի որ կապ ունի Ռուսաստանի ավելի լայն քաղաքականության հետ, բայց այդ դիրքորոշումը հաշվի առնվել է, քանի որ դրա հետևանքները մենք տեսել ենք»,- ասաց Ֆելգենգաուերը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 74639 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են