Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Այս քննարկումը պարզվելուց հետո որևէ քաղաքական գործչի ռեյտինգ ծայրաստիճան կընկնի

Yelaket.am-ը գրել է՝  Նիկոլ Փաշինյանը երեկ այցելեց Սոչի՝ ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Իհարկե սպասելի չէր, որ Փաշինյանը ԵԱՏՄ ղեկավարների կողմից նման ընդունելության կարժանանա, բայց փաստը, որ ընդունվեց շատ ոգևորիչ է։ Իլուզիաներով տառապել պետք չէ։ Մեր յուրաքանչյուր ղեկավարություն էլ պետք է սերտ համագործակցի Ռուսաստանի հետ։ Ի վերջո միայն քարտեզին նայելուց հետո պարզ է դառնում, որ մենք պետք է ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերություններում լինենք, բայց և չպետք է մոռանանք Արևմուտքի մասին։ Կոմպլեմենտար քաղաքականությունը, մեր միակ ելքն է։

Երեկ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ 3 պարբերություն գրեց, որը մի ամբողջ օր քաղաքական դաշտի համար դարձավ քննարկումների առարկա։ Ո՞վ է ի վերջո բանակցային գործընթացից դուրս թողել Արցախը։ Երրորդ նախագահը հանգստություն է պահպանում և որևէ ձև չի արձագանքել հարցին։ Երկրորդ նախագահն էլ իր հերթին մեղադրանքներ է հնչեցնում ուղղված առաջին նախագահին։ Այս քննարկումը դեռ կծավալվի ու պարզվելուց հետո որևէ քաղաքական գործչի ռեյտինգ ծայրաստիճան կընկնի։

Առողջապահության նորանշանակ նախարարն ի վերջո չի կարողանում իր ասածներն ընդունել և անցնել առաջ։ Նրա մասնագիտական որակները կասկածի տակ չեն առնվում, բայց միայն մասնագետ լինելը բավական չէ, մարդկային հատկանիշներն էլ են կարևոր։ Գուցե ընկերական շրջապատում իր սարկազմը հասկանում են, բայց հասարակության համար դա անընդունելի է։ Չի կարելի հասարակությանը վերևից նայել, այդ նույն հասարակությունն օրեր շարունակ պայքարեց դրսում, ու այդ հասարակության շնորհիվ է, որ Դուք նախարար եք։

դիտվել է 47408 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են