Երևան
16 / Նոյեմբեր / 2018

Լրագրողից՝ առաջին տիկին. Հայաստանի առաջին տիկնայք լրագրողներ են (PHOTO)

Սա կանանց աշխարհ է, իսկ ավելի կոնկրետ՝ լրագրող կանանց)))

Գրվածը պետք չէ ընկալել որպես ֆեմինիստական հայտարարություն. Հայաստանի ամենականացի Wnews.am կայքի խմբագրակազմն այն կարծիքին է, որ այժմ Հայաստանում բավականին խոստումնալից է լինել կին լրագրող. չէ՞ որ հանրապետության ներկայիս երկու առաջին տիկնայք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը լրագրողներ են։

Կարծում ենք՝ դեռ առիթներ կլինեն նրանց միասին տեսնելու որեւէ պաշտոնական միջոցառման եւ միեւնույն մասնագիտության տեր երկու կանայք շփման ընդհանուր շատ թեմաներ կունենան։ Մինչ այդ մենք առաջարկում ենք ծանոթանալ Հայաստանի երկու առաջին տիկնանց կենսագրությանը.

 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Աշխատել է Մատենադարանում:

1991 թվականին ամուսնու և որդիների հետ տեղափոխվել է Լոնդոն: Գոլդսմիթի համալսարանի քոլեջից ստացել է արվեստի պատմության մագիստրոսի աստիճան (1992-1993 թթ.):

 Դեռևս համալսարանական տարիներից հոդվածներ է գրում արվեստի, երաժշտության և մշակույթի մասին, ինչպես նաև հեքիաթներ ու պատմություններ երեխաների համար: Իր ստեղծագործություններում Նունե Սարգսյանն արտահայտում է իր անսահման սերը մանուկների հանդեպ: Նրա պատմությունները «քարոզում» են արդարություն, ազնվություն և բարություն, գրվում են արևելահայերենով ու արևմտահայերենով, անգլերենով ու ռուսերենով, նաև՝ բարբառներով և որպես նվերներ՝ բաժանվում երեխաներին։

 

ՅՈՒՆԻՄԱ- Հայաստան «Կարապետ» տիկնիկային թատրոնում բեմադրել է Սարգսյանի «Թզուկ Մզուկը», Խամաճիկների պետական թատրոնում՝ «Քաչալ ոզնին» պատմությունները:

Ի դեպ, նախորդ տարի Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը:

Ինչ վերաբերում է նրա ֆինանսական միջոցներին, ապա Հայաստանի առաջին տիկին Նունե Սարգսյանի այս տարվա փետրվարին լրացված հայտարարագրից էլ պարզ է դառնում, որ նա ունի 710 հազար եվրո, իսկ ահա տարեկան եկամուտ չունի։

Ի դեպ, երկու կին լրագրողներն էլ օրինակելի մայրեր են։ Նունե Սարգսյանն ունի երկու որդի՝ Վարդան և Հայկ Սարգսյանները, երեք թոռնիկ։

 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, հայ կնոջ հրաշալի օրինակ է, ով ամուսնու կողքին է ու սատարում է յուրաքանչյուր իրավիճակում: Մասնագիտությամբ լրագրող Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիրն է։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականին։ 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնել է 2012 թվականից։

 

դիտվել է 99148 անգամ

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...