Yelaket.am | ԱՄՆ-ն նման բան չէր արել. Նիկոլը ստացավ այն, ինչ մյուսները չստացան
Երևան
20 / Օգոստոս / 2018

ԱՄՆ-ն նման բան չէր արել. Նիկոլը ստացավ այն, ինչ մյուսները չստացան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ Ձեզ հետ աշխատել մեր երկու երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր կուսակցությունների ջանքերը միավորելը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծումը կնպաստեն այդ ջանքերին և կապահովեն Հայաստանի պայծառ ապագան», ասվում է ուղերձում:

ԱՄՆ նախագահի մակարդակով Հայաստանի ղեկավարների շնորհավորանք կարծես թե առաջին անգամ է: Ավելին, վերջին երկու տասնամյակում շնորհավորանքներ որպես այդպիսին ԱՄՆ-ից կարծես թե չեն էլ եղել, այլ միայն՝ Պետական դեպարտամենտից ուղերձներ:

Նիկոլ Փաշինյանն, այսպիսով, ստացավ երկու բան, որ Հայաստանի նախորդ ղեկավարները չունեին՝ ժողովրդի աջակցությունը եւ աշխարհի առաջին գերտերության ղեկավարի շնորհավորանքը:

Ընդ որում, իրավիճակը ուշագրավ է նրանով, որ Նիկոլն իշխանության եկավ ոչ թե ընտրությունների միջոցով, այլ ժողովրդական ալիքի, այսինքն՝ գործ ունենք ժողովրդի ուղիղ կամարտահայտության հետ, եւ չնայած շատերը սա համարում են օրինակարգության խնդիր, մյուս կողմից՝ Հայաստանում տեղի է ունեցել թերեւս եզակի երեւույթ, որը տեղավորվում է թե ՀՀ Սահմանադրության, թե մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաներով ձեւակերպված ժողովրդի իշխանության տրամաբանության մեջ:

«Հայկական մոդելը» դեռ իր ազդեցությունն ունենալու է նոր աշխարհակարգի կառուցման վրա, եւ համաշխարհային առաջնորդները չէին կարող չարձանագրել այս հանգամանքը: Իսկ մինչ այդ Հայաստանի նոր իշխանությունը խնդիր ունի ինստիտուցիոնալացնել նոր իրավիճակը Հայաստանում եւ այն դարձնել անշրջելի:
Այսպիսով, ավելորդ է նույնիսկ ասել, թե ինչ մեծ պատասխանատվություն ու առաքելություն է ստանձնում նոր իշխանությունը, միաժամանակ՝ ինչպիսի հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ՝ թե ներքին, թե արտաքին խնդիրներում: Նախեւառաջ՝ Հայաստանի ժողովրդի իրավունքների հաստատման իմաստով:

դիտվել է 111960 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են