Yelaket.am | Սերժ Սարգսյանը ներում էր շնորհավորել ցմահ դատապարտյալին, սակայն դեռ ազատ չեն արձակել
Երևան
20 / Օգոստոս / 2018

Սերժ Սարգսյանը ներում էր շնորհավորել ցմահ դատապարտյալին, սակայն դեռ ազատ չեն արձակել

Մեծարգո պրն նախագահ 05.03.2018 թ-ին ՀՀ Նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից որոշում է կայացվել ներում շնորհել ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանին: Անկախությունից ի վեր նման դեպք տեղի չի ունեցել։

Ի լուր աշխարհին, որպես բացառիկ դեպք, իրադարձություն Նախագահականից լուրը տրամադրվել էր «Ժողովուրդ» օրաթերթին և այլ լրատվամիջոցներին։ 08.03.2018թ լրատվամիջոցները հարցազրույցներ էին վերցրել ՀՀ նախկին ԱՆ նախարար պրն Դ.Հարությունյանից և ՀՀ ՔԿՀ վարչության պետ պրն Ռ.Հովհաննիսյանից ներման որոշման ակտի վերաբերյալ։ Այս խնդրի մասին վերը նշված պաշտոնյաները չեն հերքել լուրը։ Երկար սպասելուց հետո պարզաբանման համար թե՛ հայրս և թե ես՛ դիմում ենք ուղարկել Ձեզ, սակայն, առ այսօր պատասխան չենք ստացել։ Ուստի, ուզում ենք Ձեր անմիջական կարգադրությամբ պարզաբանվի` արդյոք, որ պաշտոնյայի դարակում է մնացել ներման ակտը, որն առ այսօր չի հասել ՔԿ հիմնարկ։

Այսօր և՛ մեր ընտանիքը, և՛ հայրս գտնվում ենք հոգեկան ծանր ապրումների մեջ։Մի՞թե կարելի է լույսի ու հույսի շող ցույց տալ և այն պահել թաքուն։

Խնդրում ենք ողջամիտ լինեք և օգնեք մեզ այս նախադեպը չունեցող հարցում։

Դիմող` Ն. Գրիգորյան

դիտվել է 40438 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են