Yelaket.am | Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
Երևան
20 / Օգոստոս / 2018

Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 16-ին, երկար ընդմիջումից հետո շարունակվում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ որ այսօր լազերային սկավառակներն ու կրիչներն են հետազոտվելու: Պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ դատարանը դրական եզրակացություն տա Վարուժան Ավետիսյանի մամուլի ասուլիս հրավիրելու դիմումին:

Պավլիկ Մանուկյանը նունպես միացավ այս միջնորդությանը եւ խնդրեց ընդմիջման ընթացքում ասուլիս անցկացնել: Դատավոր Մակյանը հայտարարեց, որ միջնորդության քննությունը կհետաձգի: Պաշտպան Լուսինե Սահակյանն առարկեց՝ ասելով որ միջնորդությունն անհապաղ քննարկվի:

Նշենք, որ դատական նիստն անցնում է լեփ-լեցուն դահլիճում, ներկաներից շատերը ոտքի վրա կանգնած են:

Նշենք, որ Վարուժան Ավետիսյանն այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքական կյանքում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, ժողովրդի կամքով ձևավորվել է կառավարություն, ինքը որոշել է օգտվել խոսքի ազատության իր իրավունքից և հրավիրել մամուլի ասուլիս։ «Մամուլի ասուլիսը նախատեսում եմ իմ կալանքի վայրում՝ «Արմավիր» ՔԿՀ-ում, ասուլիսի թեման՝ «Սասնա Ծռերի ապստամբությունը և ապստամբական գործողությունների իրավաչափության հարցը»,- նշել է Ավետիսյանը:

դիտվել է 17100 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են