Yelaket.am | Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի կարգավիճակում
Երևան
20 / Օգոստոս / 2018

Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի կարգավիճակում

Yelaket.am-ը գրել է՝ Տարոն Մարգարյանի հարցով իշխանության եկած ուժն ակնհայտ տարաձայնություն ունի։ Քաղաքապետի դեմ ակցիաները բազմամարդ չեն լինում, իսկ կատարված քայլերը զուտ դիլետանտի գործիքակազմ են հիշեցնում։ Այո, վատ է, որ ծառերը հատվել են, բայց սա այն դեպքը չէր, որ այդպիսի աղմուկ բարձրացվեր։ Քանիցս ասվեց, որ այնտեղ ավելի բարձր ծառեր են տնկվելու, իսկ այգին բարեգործական հիմունքներով է վերանորոգվում։ Պետությանը պետք են նման այգիներ, ուրեմն մի քիչ սպասել է պետք։

Պետք է ի վերջո հասկանալ, որ էյֆորիայի շրջանում չի կարելի հայտարարություններ անել, որոնք կարող են վնասել պետությանը։ Ի վերջո Հայաստանը ուվերնիտետ ունեցող պետություն է։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ԱԺ երկրորդ պալատ ստեղծել, որտեղ կլինեն սփյուռքի ներկայացուցիչները։ Ի վերջո նրանք օտարերկրյա քաղաքացիներ են ու ազգությունը բացարձակ կապ չունի։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի կարգավիճակում։

Աշխարհում վերջին հեղափոխությունը փաստացի տեղի է ունեցել Հայաստանում։ Հաշվի առնելով հեղափոխության բնույթը՝ կարելի է ասել, որ ամենալեգիտիմ իշխանությունն այս պահին Հայաստանում է։ Սա պետք է արագ օգտագործել, ներդրումների և ճիշտ կապերի հաստատման և ամրապնդման համար։ Ինչո՞ւ արագ, որովհետև ոչ ոք չի կարող կանխատոսել, թե ինչպես և ինչ ուղղով կզարգանան մաչդկանց ակնկալիքները և գուցե դրանք հանգեն դժգոհությունների։

դիտվել է 87721 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են