Երևան
18 / Հունվար / 2019

Քաղաքապետի դեմ ակցիաները բազմամարդ չեն լինում

Yelaket.am-ը գրել է՝  Տարոն Մարգարյանի հարցով իշխանության եկած ուժն ակնհայտ տարաձայնություն ունի։ Քաղաքապետի դեմ ակցիաները բազմամարդ չեն լինում, իսկ կատարված քայլերը զուտ դիլետանտի գործիքակազմ են հիշեցնում։ Այո, վատ է, որ ծառերը հատվել են, բայց սա այն դեպքը չէր, որ այդպիսի աղմուկ բարձրացվեր։ Քանիցս ասվեց, որ այնտեղ ավելի բարձր ծառեր են տնկվելու, իսկ այգին բարեգործական հիմունքներով է վերանորոգվում։ Պետությանը պետք են նման այգիներ, ուրեմն մի քիչ սպասել է պետք։

Պետք է ի վերջո հասկանալ, որ էյֆորիայի շրջանում չի կարելի հայտարարություններ անել, որոնք կարող են վնասել պետությանը։ Ի վերջո Հայաստանը ուվերնիտետ ունեցող պետություն է։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում ԱԺ երկրորդ պալատ ստեղծել, որտեղ կլինեն սփյուռքի ներկայացուցիչները։ Ի վերջո նրանք օտարերկրյա քաղաքացիներ են ու ազգությունը բացարձակ կապ չունի։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ֆրանսիայի քաղաքացին Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի կարգավիճակում։

Աշխարհում վերջին հեղափոխությունը փաստացի տեղի է ունեցել Հայաստանում։ Հաշվի առնելով հեղափոխության բնույթը՝ կարելի է ասել, որ ամենալեգիտիմ իշխանությունն այս պահին Հայաստանում է։ Սա պետք է արագ օգտագործել, ներդրումների և ճիշտ կապերի հաստատման և ամրապնդման համար։ Ինչո՞ւ արագ, որովհետև ոչ ոք չի կարող կանխատոսել, թե ինչպես և ինչ ուղղով կզարգանան մաչդկանց ակնկալիքները և գուցե դրանք հանգեն դժգոհությունների։

դիտվել է 23377 անգամ

Մարուքյանի զգուշացումը Ծառուկյանին

Նիկոլը փողոցից է եկել և փողոցից վախենում է․ Մենուա Հարությունյան

«Սա վեճ չի, ես շոկային վիճակի մեջ եմ». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն