Yelaket.am | ԱԺ-ն 6 նոր պատգամավոր ունի
Երևան
20 / Օգոստոս / 2018

ԱԺ-ն 6 նոր պատգամավոր ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 16-ին անցկացված արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին, Հայկ Կոնջորյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ին, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնավորապես, ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի գրանցումը՝ հաշվի առնելով ինքնաբացարկի մասին նրա դիմումը: Բացի այդ՝ հանձնաժողովը քննեց և ընդունեց Երևանի ավագանու ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներից Գրիգոր Սարգսյանի, Կարինե Մեհրաբյանի և Կարապետ Միրաքյանի ինքնաբացարկի դիմումները: Նշյալ անձինք չեն ներկայացրել պատճառաբանություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություններ Ազգային ժողովի «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 1, 3, 4 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Մանե Թանդիլյանի մանդատները համապատասխանաբար առավելագույն ձայներ հավաքած հաջորդ թեկնածուներ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին տալու վերաբերյալ:

ԿԸՀ արձանագրությամբ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Արտակ Զեյնալյանին էլ կփոխարինի Հայկ

Կոնջորյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Գրիգոր Ավալյանի մանդատը փոխանցվել է Հակոբ Գառնիկի Հակոբյանին:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորի լիազորությունները վաղաժամ դադարեցրած Աղվան Վարդանյանի մանդատը տրվել է ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Ռուզաննա Առաքելյանին:

դիտվել է 11559 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են