Երևան
20 / Մայիս / 2018

ՊԵԿ-ում աշխատելու հնարավորություն՝ երիտասարդ մասնագետների համար

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բարձր կուրսերի ուսանողների համար կազմակերպված երկշաբաթյա անվճար դասընթացը մայիսի 16-ին ամփոփվել է նախնական թեստավորման փուլով:

Համակարգում աշխատելուն նախապատրաստող անվճար դասընթացին հաճախել է 38 մասնակից, որոնք ստանալու են հավաստագիր: Էլեկտրոնային եղանակով անցկացվող քննությանը 80%-ից բարձր ցուցանիշ գրանցածները երկրորդ փուլում մասնակցելու են հարցազրույցի:

«Գործընթացն ամբողջովին էլեկտրոնային է: Հանձաժողովն ունի զուտ դիտորդական առաքելություն. որևէ միջամտություն չի կարող լինել»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ տեղեկացնելով, որ բոլոր մակարդակները հաջողությամբ հաղթահարողները կոմիտեում աշխատելու առաջարկություն են ստանալու:

«Անվճար դասընթաց կազմակերպելով նպատակ ունենք մոտիվացնել պոտենցիալ երիտասարդ կադրերին՝ լավագույններին ՊԵԿ համակարգում ներգրավելու համար»,-նշել է Վախթանգ Միրումյանը:

Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով համակարգն արհեստավարժ, նոր մտածողությամբ օժտված, ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող, օտար լեզուների իմացությամբ երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը, մայիսի 2-ից նախաձեռնել էր անվճար դասընթաց՝ հարթակ ստեղծելով բանիմաց մասնագետների բացահայտման և ՊԵԿ համակարգում աշխատանքի ընդունվելու համար:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ կադրային քաղաքականության թափանցիկությունն ու ճկունությունը փաստող այս նախաձեռնությամբ նոր լիցք կհաղորդվի համակարգին՝ նպաստելով հարկային և մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխմանը.

«Հարկային և մաքսային համակարգերում վերջին տարիներին իրականացվող կադրային բարեփոխման գործընթացը շարունակվում է նաև այժմ: Հարկային ու մաքսային վարչարարության արդյունավետությունը և արդարությունն ապահովելու համար կոմիտեի աշխատակիցների շարքերը պետք է համալրված լինեն մասնագիտական գիտելիքներով և աշխատանքային բարձր կարողություններով օժտված, բացառապես ազնիվ մոտեցումներով առաջնորդվող ծառայողներով: Սա նշանակում է, որ համակարգում սերնդափոխությունն այլընտրանք չունի»:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

դիտվել է 67030 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Լևոն Տեր-Պետրոսյանը ստանձնել է խորհրդատուի և արբիտրի դերակատարությունը

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Կարեն Կարապետյանը պարկեշտ, ազնիվ ու հայրենասեր մարդ է. նորանշանակ նախարար (տեսանյութ)

Rolls-Royce-ը թողարկել է ամենաթանկ ամենագնացը

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան

Քանի որ մեր տարածքը հիմնականում ամայի է, մեր եղած ծառերն ու կանաչապատ տարածքները փորձելու ենք միանշա...