Երևան
22 / Մայիս / 2019

Բողոքի ակցիա. Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցներն ուզում են հանդիպել Ծառուկյանի հետ (ֆոտո)

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի մի քանի տասնյակ աշխատողներ այսօր՝ մայիսի 17-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում գործարանի մոտ: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում եւ հանդիպում գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ:

Այս պահին գործարանի տնօրինությունը բանակցում է աշխատողների հետ: Տնօրինությունն առաջարկել է փակել գործարանի որոշ բլոկներ եւ դրա հաշվին բարձրացնել աշխատավարձը, սակայն աշխատողները չեն համաձայնում: Բանակցությունները շարունակվում են:

Նշենք, որ ավելի վաղ Գագիկ ծառուկյանը խոստացել էր, որ մայիսի 25-ին կհանդիպի աշխատակիցների հետ, սակայն նրանք ավելի շուտ են հանդիպում պահանջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ նույնպես նույն պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել գործարանի մոտ:

դիտվել է 6550 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար