Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Հայաստանը կարող է օրինակ ծառայել Թուրքիայի համար

Հայաստանը հաջողության դեպքում կարող է օրինակ ծառայել նախկին Խորհրդային Միության եւ հարեւան Թուրքիայի համար, թե ինչպես կարելի է ժողովրդավար պետություն կառուցել, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշել է անվանի Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը.
«Անցած մեկ ամիսը շատ ոգեւորիչ եւ դրական ժամանակաշրջան էր Հայաստանի համար. Փոփոխությունները Հայաստանի առջեւ հսկայական հնարավորություն են բացում կարեւորագույն հարցերի լուծման համար»:
Շենքանի խոսքով, հաշվի առնելով որ Հայաստանի քաղաքացիներն արեցին այն, ինչի ոչ ոք չէր սպասում՝ խաղաղ կերպով իշխանություն փոխելով, նա ավելորդ է համարում որեւէ խորհուրդներ տալ հայ ժողովրդի պահանջով ստեղծված նոր կառավարությանը, սակայն, երկրի առջեւ ծառացած խնդիրների ցանկն ակնհայտ է.

«Դա տնտեսական հնարավորությունների սակավություն է, կոռուպցիան, տնտեսության որոշ ճյուղերի նկատմամբ օլիգարխների վերահսկողությունը, դատական համակարգի եւ գլխավոր դատախազի գրասենյակի անկախության պակասը»:

Դատաիրավական համակարգի անկախության կարեւորությունն ընդգծեց նաեւ Amnesty International կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի իրավական տնօրեն Դենիել Բալսոնը: Նրա խոսքով, Հայաստանի ոստիկանության ընդհանուր առմամբ խաղաղ արձագանքը քաղաքացիների խաղաղ ցույցերին տպավորիչ էր: Այժմ նորաստեղծ կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա.

«Սակայն, մենք արդեն գիտենք, որ Հայաստանի քաղաքացիները նոր կառավարության աշխատանքին ուշադիր հետեւելու եւ նրանից հաշվետվություն են պահանջելու»:

Հայաստանի նոր կառավարության առջեւ եղած խնդիրները շատ են, սակայն, դրանց լուծման մեջ հաջողության հասնելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն ժողովրդի միասնական ուժի եւ ոգու հաղթանակի խորհրդանիշ այլեւ օրինակ ծառայի մյուսներին:

«Մենք անշուշտ հույս ունենք, որ Հայաստանը հաջողության կհասնի, որ կառավարությունը ի վիճակի կլինի ամրապնդել ժողովրդավարության ձեռքբերումները եւ այնուհետեւ սկսել կարեւորագույն երկարատեւ համակարգային բարեփոխումներ, որոնք ճիշտ կառավարման օրինակ կծառայեն ոչ միայն Հարավային Կովկասի այլեւ նախկին Խորհրդային Միության մյուս հատվածների եւ նույնիսկ Արեւելյան Եվրոպայի ու ինչու ոչ՝ Թուրքիայի համար»:

 

դիտվել է 8048 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են