Երևան
20 / Ապրիլ / 2019

Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ

Երեկ փողոցում կարելի էր ամեն քայլափոխի բողոքի ակցիաներ տեսնել։ Ընդ որում, այդ ակցիաներն իրար հետ կապ չունեին։ Ամեն մեկն իր պահանջն էր ներկայացնում։ Հակահեղափոխությունը չի հասցնի գործ անել, հեղափոխությունն ինքն իրեն այս տեմպերով կարող է ոչնչացնել։ Այո՛, մարդիկ լսել են խոստումներ և պահանջում են, որ այդ խոստումներն ի կատար ածվեն։ Ակնկալիքների սա դեռ սկիզբն է։ Այս հարցերը շուտափույթ պետք է լուծվեն, եթե, իհարկե, մենք չենք ուզում վերածվել Ուկրաինայի։

Տարոն Մարգարյանի դեմ ակցիաները չեն համակարգվում։ Իհարկե, կարելի է պահանջել քաղաքապետի հրաժարականը, բայց պետք է հստակ պատճառ էլ նշել։ Այգին թեմայից հանել է պետք, դա բիզնես պրոյեկտ չէ, այլ բարեգործական վերանորոգում, ընդ որում, վերանորոգում են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած Վարդանյանները։ Ուրիշ պատճառ ու թեմաներ են պետք, ավելի արժեքավոր։

Միջազգային արենայում հետաքրքիր տեղաշարժեր են։Փաստորեն, Թրամփը լուծում է իր նախընտրական խոստումներից ևս մեկը՝ կարգավորում է հարցերը Հյուսիսային Կորեայի հետ։ Սա հետաքրքիր ազդակ կարող է դառնալ ՌԴ-ի համար։ ՀՍ Կորեան բարիդրացիական հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ, իսկ եթե ՀՍ Կորեան ԱՄՆ-ի հետ հասնում է խաղաղության։ ԱՄՆ-ն այդ տարածաշրջանում հանգիստ է լինում, սկսում է զբաղվել Մերձավոր Արևելքով, իսկ այդ ֆոնին կարող են իրենց գործերը կարգավորել Չինաստանն ու Ճապոնիան, որոնք այլևս չեն ունենա միջուկային զենքով հարված ստանալու վտանգ։

դիտվել է 29612 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Արփինե Հովհաննիսյանը փոխել է ապրելակերպը. նախկին պատգամավորը նոր զբաղմունք է գտել

Ինչպիսին էին հայ հայտնիները «Հայ Սուպերսթար» նախագծում և ինչպիսին են այսօր

Տեսանյութ. Երբ գեղեցկության մրցույթի հաղթողը հենց բեմում մաքրեց դիմահարդարումը, ժյուրին շոկի ենթարկվ...

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար

Ի՞նչ է բրենդինգը և ինչպե՞ս այն ճիշտ կիրառել

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով