Yelaket.am | «Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն». Գագիկ Սուրենյան
Երևան
21 / Օգոստոս / 2018

«Մայիսի 20-ից հանրապետության ողջ տարածքում անձրևները կվերսկսվեն». Գագիկ Սուրենյան

«Վերջին 2 օրերին գործող ցիկլոնը կորցրել է իր ուժը և հանրապետության տարածքում տեղացող անձրևները հիմնականում ընդգրկում են Հայաստանի հյուսիսային և լեռնային շրջանները»-այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Մայիսի 18-19-ին այդ իրավիճակը կպահպանվի, կեսօրից հետո անձրև և ամպրոպ կանխատեսվում է հիմնականում հյուսիսային մարզերում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում։ Մայիսի 20-ից սկսած՝ Հայաստանին Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ակտիվ ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև մայիսի 25-ը ներառյալ։ Մայիսի 20-25-ը ընկած ժամանակահատվածում կեսօրից հետո հանրապետության բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Նշված օրերին հանրապետության առանձին շրջաններում կտեղա նաև կարկուտ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 23008 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (տեսանյութ)

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են