Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Հայաստանն իր նախկին պայմանն է ներկայացնում Ադրբեջանին

«ՀՀ ԱԳՆ ներկայացուցչի մեկնաբանությունը տեղին էր, քանի որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ադրբեջանական մամուլում շրջանառվում են ակտիվ տեսակետներ, հորդորներ ՀՀ նոր ղեկավարությանը, որպեսզի հակամարտությունը կարգավորվի Ադրբեջանի ուրվագծած բանակցային սցենարով:

Երբ ադրբեջանական կողմը Փաշինյանին դեռ չի փորձել բանակցությունների ընթացքում, չի ճանաչում նրա դիվանագիտական հմտությունները և այն, թե ինչ սպասել, որոշ ճշգրտումների կարիք կար, թե ինչ ուղով է պատրաստվում առաջ մղել բանակցությունները հայկական կողմը, և որոնք են իր առաջնահերթությունները»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում իրերի ներկայիս դրությանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն ասել է, որ ՀՀ նոր իշխանությունների դիրքորոշումներն Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, ըստ էության, շատ քիչ են տարբերվում նախորդ իշխանության քաղաքականությունից: «Միակ նոր շեշտադրումն Արցախի վերադարձն է բանակցային սեղան, որի իրագործումը հայ-ադրբեջանական հակամարտության այս հակասությունների պայմաններում դժվար խնդիր է: Ադրբեջանական կողմում թյուրընկալումներ թույլ չտալու համար ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը նշում է, որ բանակցությունները կվերսկսվեն այն կետից, որում ավարտվել են վերջին հանդիպումից հետո, և, ըստ էության, որևէ առաջընթաց տեղի չի ունենում վերջին երկու տարվա ընթացքում»,- ասել է Սկակովը:

Ռուս քաղաքագետը շեշտել է, որ ադրբեջանական մամուլում անհանգստություններ կան, որ Հայաստանը կճանաչի Արցախը. «Վաղուց եմ նշել, որ սա ճիշտ քայլ կլինի Հայաստանի կողմից, և Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր Արցախը, ՀՀ-ն պետք է լիներ առաջին երկիրը: Սակայն նման մտադրություն, ցավոք սրտի, չկա, դիրքորոշումները չեն փոխվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Նյութի աղբյուրը ՝ 168.am

դիտվել է 18777 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են