Երևան
18 / Հունվար / 2019

Կուբայում ինքնաթիռ է կործանվել. 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել

Կուբայի Հավանա քաղաքից դեպի Օլգին ուղևորվող ինքնաթիռի կործանվելու հետևանքով 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ողջ մնացած երեք կանանց վիճակը կայուն է, սակայն նրանց կյանքին դեռևս վտանգ է սպառնում:

Հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ տուժածների ստացած վնասվածքները դեռևս նրանց կյանքի համար վտանգ են պարունակում, ուստի նրանց ինտենսիվ բժշկական միջամտություն է անհրաժեշտ: Բժիշկների վիրահատական միջամտությունից հետո էլ նրանց վիճակը շարունակում է ծանր գնահատվել:

Ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց կործանվել էր մայիսի 18-ին: Կործանման պատճառները հստակեցվում են:

Կուբայում պաշտոնապես սուգ է հայտարարվել:

Սև արկղերը դեռ հայտնաբերված չեն:

դիտվել է 14001 անգամ

Այս թեմայով

Մարուքյանի զգուշացումը Ծառուկյանին

Նիկոլը փողոցից է եկել և փողոցից վախենում է․ Մենուա Հարությունյան

«Սա վեճ չի, ես շոկային վիճակի մեջ եմ». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն