Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

(Ուղիղ) Վարչապետ Փաշինյանը ցույց է տալիս առանձնատունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում՝ ուղիղ միացման ընթացքում հայտնեց, որ այսօր պատրաստվում է իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել վարչապետի պետական առանձնատուն: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը, և եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, զուտ սիմվոլի առումով, կարող է սիմվոլիզմ ստացվել, թե Հայաստանի Հանրապետությունում վարչապետ չկա: Ինչպես վարչապետի նստավայրում ես աշխատում եմ, օրենքով սահմանված:

Ընդ որում երկու նստավայրերում էլ ես աշխատում եմ, իհարկե՛, մենք հետո կմտածենք՝ օրենսդրությունը ինչպես փոխենք կամ փոխենք, թե չփոխենք, բայց այս պահին օրենսդրությամբ սահմանված վարչապետի նստավայրում ես աշխատում եմ և մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը»,- բացատրեց նա: Առանձնատան տարածքում բնակվում են նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը. «Առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի այլ տեղ՝ օրենքով սահմանված կարգով նրան կառաջարկվի այլ առանձնատուն: Ինչպես տեղյակ եք, կառավարության այսօրվա նիստում մենք չեղյալ հայտարարեցինք հանրապետության թիվ մեկ առանձնատունը նրան սեփականաշնորհելու մասին որոշումը և ուրեմն՝ Սերժ Սարգսյանը առաջիկայում, չգիտեմ՝ ինչ ժամկետում, մեկ ամսյա ժամկետ եմ իմ հանձնարարականում սահմանել, ինքը կտեղափոխվի այլ տեղ: Ինչ վերաբերվում է Գագիկ Հարությունյանին, իհարկե՛, օրենսդրությունից կերևա՝ ինչքանով է սահմանված, որ բարձրագույն դատական խորհրդի նախագահը բնակվի այդտեղ»:

Նա խոստացավ, որ առաջիկա ուղիղ եթերներից մեկի ընթացքում կներկայացնի նաև վարչապետի պետական առանձնատունը:

 

դիտվել է 51980 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են