Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Նիկոլ Փաշինյանի տղան առանձնատանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցույց տվեց կառավարական առանձնատունը, որտեղ հիմա ինքն ապրում է իր ընտանիքի հետ:

Նա ասաց, որ առանձնատան մեջ գտնվող ամեն ինչ պետական գույք է, իրենց ընտանիքի անձնական գույքն այնտեղ չէ: Տեսնելով իր կրտսեր աղջկան՝ Արփիին, Ն. Փաշինյանը կատակեց. «Սա իմ անձնական երեխան է»:

Ն. Փաշինյանը նաև ցույց տվեց իրենց հարևանությամբ գտնվող այն առանձնատները, որտեղ ժամանակին բնակվել են Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, հետագայում նաև՝ Ռոբերտ Քոչարյանը:

Ն. Փաշինյանը հեռվից նաև ցույց տվեց այն տունը, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը: Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն այս ընթացքում երբեք չի հանդիպել Ս. Սարգսյանին. «Այն օրն Աշոտը՝ տղաս, անցնելիս տեսել է Սերժ Սարգսյանին»:

Նա ասաց, որ երեկ զբոսնելիս տարածքում երկու շնագայլ են տեսել. «Ինչը շատ հետաքրքիր էր, տարածքն այնպիսին է, որ վայրի կենդանիներն իրենց նույնպես այնքան լավ են զգում, ինչքան բարձրաստիճան պաշտոնյաները»:

դիտվել է 317487 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են