Երևան
19 / Հունիս / 2018

ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը հերքում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) հետաքննիչների՝ Հայաստան ժամանման մասին լուրը:

«Հայաստանում ԱՄՆ-ից ժամանած FBI-ի հետաքննիչներ չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վանեցյանը:

Հայկական որոշ լրատվամիջոցներ օրերս տեղեկություն էին տարածել այն մասին, թե Հայաստան են ժամանելու ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ. «Խմբի անդամները Հայաստանից ապօրինի կապիտալի արտահոսքի ուսումնասիրություններ են սկսելու»:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով այդ հրապարակումներին, ասաց. «Մեր քաղաքականությունից ելնելով՝ մենք իրավասու չենք հաստատել, ժխտել կամ քննարկել տեղեկություններ կապված իրավապահ քննությունների հետ»:

Գործակալությունը խնդրի մասին փորձել էր տեղեկություններ ճշտել նաև ՀՀ գլխավոր դատախազությունից: «Նշված նպատակով նման խմբի այցելության մասին տեղեկատվություն ՀՀ դատախազությունը չունի»,- հայտնել էին դատախազությունից

Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/934114.html

դիտվել է 18096 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այս պատմությունը շատ խճճված է

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են