Yelaket.am | «Ես դեմ եմ սերիալների արգելմանը». ԿԳ նախարարը այլ առաջարկ ունի (ուղիղ)
Երևան
21 / Օգոստոս / 2018

«Ես դեմ եմ սերիալների արգելմանը». ԿԳ նախարարը այլ առաջարկ ունի (ուղիղ)

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է անում աշակերտներին չնայել սերիալներ, քիչ ժամանակ տրամադրել սոցիալական ցանցերին, փոխարենը դիտել Boon TV։

Նա Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է. «Ես դեմ եմ սերիալների արգելմանը կամ փակելուն, բայց մենք զուգահեռ պետք է այլ բովանդակություն ստեղծենք, որ մեր աշակերտների համար հետաքրքիր լինի եւ դա սերիալներին, ըստ էության, փոխարինի։

Եթե մենք զուգահեռ աշխատանք տանենք եւ նոր բովանդակություն ստեղծենք, այդ սերիալները ռեյտինգ չեն ունենա, նայող չի լինի, հեռուստաալիքները չեն գնի ու չեն ցուցադրի, այլ դրա փոխարեն կլինեն կրթական ծրագրեր»։

Արայիկ Հարությունյանի խոսքով, գաղափար կա, որ ցերեկային ժամերին հեռուստաալիքներով ցուցադրվեն աշակերտների դասընթացների հետ կապված հետաքրքիր դասախոսություններ. «Հայտնի ուսուցիչներ, հեղինակավոր մարդիկ տվյալ թեմաներով խոսեն եւ ձեզ համար դպրոցական նյութը մարսելը հեշտ ու հետաքրքիր լինի։ ԿԳՆ-ում հիմա աշխատող նոր թիմի համար շատ կարեւոր է, որ կրթությունն ու դպրոցը ձեզ համար հետաքրքիր լինեն։ Իհարկե, շատ կարճ ժամանակում մենք չենք կարող ստեղծել այդ բովանդակությունը, պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանել եւ շատ արագ դա պետք է անել, բայց նաեւ օբյեկտիվ պատճառներ կան, որ դա թույլ չեն տալիս։

Բայց այսպիսի մի ռեսուրս կա՝ Boon TV, որտեղ շատ հետաքրքիր դասախոսություններ կան։ Ես ինքս, երբ ազատ ժամանակ էի ունենում, հիմա ցավոք չունեմ, նայում էի այդ դասախոսությունները։ Նույնիսկ կենսաքիմիայից, ֆիզիկայից ու քիմիայից դասախոսություններ էին լինում, այնքան հետաքրքիր էին լինում, որ նույնիսկ ոչ մասնագետի համար դրանք հետաքրքիր են, էլ չեմ ասում պատմության, կրոնների, փիլիսոփայության վերաբերյալ դասախոսությունները»։

Նա կոչ արեց նայել Boon TV, մինչեւ ԿԳՆ-ն կստեղծի հարթակ, որտեղ ուսումնական պրոցեսի հետ կապված կլինեն տեսանյութեր եւ սովորելը հետաքրքիր կլինի. «Սերիալները նայելուն վերջ ենք տալիս, սոցիալական ցանցերից կարող եք օգտվել, բայց դրանց քիչ ժամանակ տրամադրեք, որովհետեւ դա անիմաստ ժամանակի վատնում է։ Փոխարենը գտնում ենք հետաքրքիր բովանդակություն, ինքնակրթվում ենք, որովհետեւ հեղափոխությունը լավ էր, բայց եթե մեր աշակերտները, մեր քաղաքացիները չփոխվեն, կրթությանը քիչ ժամանակ տրամադրեն, մենք մեծ խնդիրներ ենք ունենալու»,-ասաց նախարարը։

դիտվել է 30312 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են