Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

«Պետք չէ՝ ձեր դեմ ակցիաներ տեղի ունենան, գանք՝ ձու գցենք ձեր վրա, կամ գոռանք՝ հեռացիր, մի հատ ուշքի եկեք». Վովա Վարդանովը՝ Արմեն Գրիգորյանին

«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ««ազգ-բանակ» հայեցակարգը սխալ է, և ազգը դրա կարիքը չունի», ինչը, ըստ Վ. Վարդանովի, անընդունելի է:

Վ. Վարդանովի խոսքով՝ այսօրվա ղեկավարներին մեկ-մեկ սթափեցնել է պետք, որպեսզի հասկանանք, որ նրանց պատկերացումները միշտ չէ, որ իրականության հետ համապատասխանում են. «Սթափեցնել է պետք, որ, տղա ջան, ձեռդ կրակի մեջ մի մտցրու, որովհետև կայրվես, ուշ կլինի, կարող է՝ հաշմանադամության աստիճանի այրվի ձեռքդ, մի արա էդ բանը: «Ազգ-բանակն» այն անհրաժեշտ բանն էր, որը մեզ պետք էր: Ի՞նչ կապ ունի, որ ՀՀԿ-ի ժամանակ է «ազգ-բանակ» հայեցակարգն առաջ քաշվել, դա անհրաժեշտ է, ուրեմն՝ անհրաժեշտ է: «Ազգ-բանակ» գաղափարը թույլ կտա, որ մեր ազգը լինի բանակի նման պատրաստված, կարգապահ պաշտպանության հարցերում: Մի երկու անգամ ավել էդ թեմաներով բան կարդացեք, այդ բարձր պաշտոնն էլ ստանձնել եք, պետք չէ՝ ձեր դեմ ակցիաներ տեղի ունենան, գանք՝ ձու գցենք ձեր վրա, կամ գոռանք՝ հեռացիր, մի հատ ուշքի եկեք: «Ազգ-բանակն» անհրաժեշտություն է մեր երկրի համար»:

Լրագրողներից մեկի հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել Ա. Գրիգորյանի հետ և բացատրել այդ հայեցակարգի կարևորությունը, Վ. Վարդանովն ասաց, որ անհրաժեշտության դեպքում՝ կհանդիպի:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

դիտվել է 134832 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են