Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Կոշտ ու կտրուկ մեկնարկ. Խաղի կանոններն արդեն փոխվել են

lragiram-ը գրել է՝
Նոր կառավարության առաջին քայլերը բավական տպավորիչ ստացվեցին: Դրանց շարունակականությունն ու հետեւողականությունը կարող են արմատապես փոխել իրավիճակը Հայաստանում, ներքին ու արտաքին քաղաքականության ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը մաքսային ծառայություններին հանձնարարեց կրճատել ձեւակերպումների ժամկետն ու հայտարարեց մաքսակետերը «բացելու» մասին: Սա կարող է դառնալ Հայաստանի տնտեսության ապամոնոպոլացման եւ մրցակցային մեկնարկային հավասար պայմաններ ապահովելու քայլերից մեկը:
Այս հանձնարարականից հետո Հայաստանում արդեն գնանկում է սկսել: Օլիգարխները սկսել են անցնել «սպիտակ դաշտ», գրանցելով իրենց հազարավոր աշխատակիցներին:

Ոստիկանությունը «հավաքեց» գողերին ու հանցաշխարհի ներկայացուցիչներին ու զգուշացրեց, որ օրենքի առջեւ հետայսու բոլորը հավասար են լինելու: Կրիմինալը Հայաստանում նախկին իշխող համակարգի հենարաններից մեկն էր եւ սերտաճել էր նրան, դառնալով իշխանության ձեւավորման ու տնտեսության քվոտավորման «լեգիտիմ» ու ակտիվ մասնակիցներից մեկը:

ԱԱԾ նոր տնօրենը հայտարարեց պայքար կոռուպցիայի ու պետությունից գողացվածը վերադարձնելու վճռականության մասին: Նա ասաց, որ կա 350 անձանց ցուցակ, որոնց անունով բիզնեսներ են բացվել, որոնք հարկեր չեն վճարում:

Կրթության եւ գիտության նախարարն անսպասելի այցելեց դպրոց, որտեղ դրամահավաք էր տեղի ունենում, եւ դիմեց ոստիկանությանը: Բուհերում ու դպրոցներում սկսվում է ապակուսակցականացման գործընթաց, նախարարը փակեց կոռուպցիայի ու ռեկետի խողովակներից մեկը, որով բուհերը «մուծվում» էին ՀՀԿ-ի երիտասարդական հիմնադրամին: Այս որոշումները կարող են դառնալ կրթական համակարգի առողջացման ու իրենց կոչմանը ծառայելու սկիզբը:

ՀՀ ԱԳՆ-ն նոր նախարարի օրոք հայտարարեց, որ բանակցություններն Արցախի հարցում իմաստ ունեն, եթե Ադրբեջանը կատարի Վիեննայի պայմանավորվածությունները: Վիեննայի օրակարգով նախատեսվում է մոնիտորինգի մեխանիզմների տեղակայում շփման գծում, կամ Արցախ-Ադրբեջան սահմանների յուրատեսակ «ճանաչում»: Ադրբեջանը դեմ է դրան ու Վիեննայից հետո փորձում է չեղարկել այդ օրակարգը:

ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Նախիջեւանի սահման, որտեղից արդեն տեւական ժամանակ է սադրանքներ են սպասվում, եւ որտեղ Ալիեւը հայտարարել էր, որ Հայաստանի ցանկացած կետի կարող են հարվածել: Նախարարը հանձնարարականներ տվեց, որից հետո հայկական զինուժը կանխեց ադրբեջանական բանակի ինժեներական աշխատանքների փորձը դիրքերը բարելավելու ուղղությամբ:

Մանրամասնեչը՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 374005 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են