Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

«Տատիկ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա»... Հովսեփ Կիրակոսյանի երեխաները

«Տատիկ, մի՛ լացի, Հոսոս թուրքերին կսպանի ու կգա»…
Կապիտան Հովսեփ Կիրակոսյանի երեխեքն են, ովքեր 12 օր շարունակ սպասում են, թե հայրը տուն է գալու… Մեծը՝ Գեղամիկը, բոլորին վստահեցնում է, որ «հեռախոսի մարտկոցն է նստել, դրա համար Հոսոն չի պատասխանում զանգին», իսկ Էրիկն ամեն օր, քնելուց առաջ, ասում, թե «երբ շատ մութ լինի, Հոսոն տուն է գալու, առավոտյան էլ ինքն իր վրա զայրանում՝ ինչո՞ւ ուշ արթնացավ ու Հոսոյին էլի չտեսավ»:
Նրանց հայրն իր կյանքի գնով 25 զինվորի կյանք է փրկել…Մենք բոլորս պատախանատու ենք էս լույս երեխեքի առջեւ, պետությունն է պատասխանատու էս երեխեքի ապահով կյանքի համար: Մեր, պետության պարտքն է հետեւողական լինել, որ Գեղամիկն ու Էրիկը երբեք չզգան, թե կերակրող ձեռք են կորցրել, առանց այն էլ հոր սպասումն արդեն մեծ ու անբացատրելի ցավ է նրանց համար…

 

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1165274880158369&set=a.189444021074798.48277.10000027604758

դիտվել է 5654 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին