Երևան
17 / Սեպտեմբեր / 2019

Փախի՛ր կնոջիցդ. ի՞նչ կապ ունի Դավիթ Սեխպեյանը երկու կին ունեցող ռոմանտիկ տաքսիստի հետ

Yelaket.am-ի զրուցակիցն է դերասան, երգիչ Դավիթ Սեխպեյանը, ում հետ խոսեցինք նոր ներկայացման, Ամերիկայում տևական ժամանակ բնակվելու, երազանքի դերի և ներկայիս կյանքի մասին:

Տևական ժամանակ բնակվում եք Ամերիկայում․ ի՞նչը Ձեզ հիասաթափեցրեց:

Թող պաթետիկ չհնչի, առհասարակ, աշխատում եմ չհիասթափվեմ: Ապրելով այստեղ՝ սկսեցի ավելի շատ գնահատել հայերի տեսակը, բնավորությունը, իրար հարգելը, անհրաժեշտ պահին միավորված լինելը: Հիասթափության մասին խոսք լինել չի կարող:

Ինչո՞վ եք այժմ զբաղվում:

Աշխատում եմ որպես ռեժիսոր, դերասան, հանդիսավար և երգիչ:

Կա՞ թատերական ներկայացում, որում ընդգրկված եք․ մանրամասնե՛ք:

Ներկայումս պատրաստվում ենք մի ներկայացման, որը կոչվում է «Փախիր կնոջիցդ»: Ռեժիսոր և գլխավոր դերակատարը Դավիթ Թադևոսյանն է: Մեծ բավականություն եմ ստանում աշխատելով դերասանկան կազմից Արամի հետ Մխիթարյան, ինչպես նաև Զոհրապ Բեկ-Գասպարենցի, Աիդա Թորոսյանի, Աստղիկ Խաչատրյանի հետ: Ներկայացումը մի ռոմանտիկ տաքսիստի մասին է, ով սիրում է երկու կնոջ և ամուսնացած է այդ երկուսի հետ:

 Ձեր երազանքի դերը:

Գիտեք, երևի երազում եմ, որ ամեն մարդ իր գործով զբաղվի, որպեսզի դերասանները կարողանան կերտել իրենց երազանքի դերերը:

Կարելի է ասել, որ Ամերիկան հնարավորությունների՞ երկիր է:

Երբեք չեմ ուզում որևէ երկիր, պետություն, քաղաք, տարածք, թերակղզի կամ կղզի համեմատել Հայաստանի հետ, ուղղակի մասշտաբների տարբերություն կա:

Ինչպե՞ս կվերնագրեիք Ձեր ներկայիս կյանքը:

«Ճամփորդություն»…

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

դիտվել է 38804 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը․ Վանեցյան

Մխիթարյանի գոլն ու «Ռոմա»-ի հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)

Համաշխարհային Subrina Professional բրենդը արդեն Հայաստանում է

Ամերիկյան «Էլ էյ Սոլար գրուպ» ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա