Երևան
15 / Հուլիս / 2019

Օրերից մի օր տեղի է ունենում մի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը․ Փախի՛ր կնոջիցդ

<<Ոչ մի ձև չեմ պատկերացնում իմ մասնագիտությունն առանց թատրոնի կամ կինոյի: Եվ ավելացնեմ նաև` հեռուստատեսության>>,- Yelaket.am-ի հետ իր մասնագիտության, <<Փախի՛ր կնոջիցդ>> նոր ներկայացումը որպես ռեժիսոր բեմադրելու և գլխավոր կերպարում հանդես գալու շուրջ կսիվեց դերասան, ռեժիսոր Դավիթ Թադևոսյանը :

Անդրարադառնալով իր կերպարին` դերասանը նշեց․ <<Իմ կերպարը հետաքրքիր է: Ունի երկու կին, միաժառմանակ երկուսի հետ էլ ամուսնացած է: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա:

Օրերից մի օր տեղի է ունենում մի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը: Եվ ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ>>:

Դերասան-ռեժիսորն անկեղծորեն շեշտեց, որ ոչ մի կերպ իրականում նման չէ այն կերպարին, որին մարմնավորում է։ Եվ խոսելով ներկայացման ժանրից, նշեց․ <<Ժամանցային ներկայացում է` լավ դերասանական կազմով:

Հանդիսատեսը կարող է տեսնել բավականին հետաքրքիր դերասանական կազմ, հետաքրքիր զարգացող սյուժե և շատ ծիծաղելի իրավիճակներ>>:

Եվ վերջում խոսելով դերասանական կազմի մասին Դավիթ Թադևոսյանն ասաց, որ գրեթե բոլորի հետ նախկինում աշխատել է․ <<Արամի հետ Մխիթարյան այստեղ էլ ներկայացում ենք արել, Զորիկի հետ վաղուց ենք ծանոթ, Դավիթի հետ նույնպես:

Աիդայի հետ էլ եմ այստեղ ծանոթացել: Հեշտ է աշխատելը, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալ են,իրենց գործի գիտակն են, հստակ հասկանում են խնդիրնեը և կարողանում են կատարել>>- ամփոփեց ռեժիսորը:

դիտվել է 18300 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Տեսանյութ․ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը չբարևեցին միմյանց

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է