Երևան
22 / Մարտ / 2019

Կրքոտ, հիստերիկ և համարձակ․ այսպիսին է Աիդա Թորոսյանն իր նոր կերպարում․ Փախի՛ր կնոջիցդ

Ինչպես արդեն նշել ենք, հունիսի 17-ին Գլենդելում տեղի կունենա «Փախիր կինոջիցդ» ներկայացման պրեմիերան։
Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում բեմադրվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։

Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։ Yelaket.am-ի զրուցակիցը դերասանուհի Աիդա Թորոսյանն է, ով մարմնավորում է գլխավոր կերպարներից մեկը։

Նկարագրե՛ք Ձեր կերպարը մի քանի բառով:

Բարբառան շատ կրքոտ, համարձակ կերպար է: Կին է, ով ոչ մի կերպ չի ցանկանում իր տղամարդուն կորցնել: Ինչպես ցանկացած կին, միայն իր կողքին է տեսնում իր սիրելի տղամարդուն: Մի փոքր էլ հիստերիկ նոպաներ ունի, եթե հանկարծ զգում է, որ իր տղամարդը կարող է ուրիշ կնոջ անուն տա, սիրավեպ ունենա: Կերպարի առանձնահատկությունն ուսումնասիրելիս փորձել եմ ավելի ընդգծել իր բնավորության բռնկուն գծերը:

Ամեն նոր դերից առաջ ի՞նչ է պետք դերասանին:

Բնականաբար երկար ժամանակ ու աշխատանք: Աշխատանք, թե՛ ինքն իր հետ առանձին, թե՛ ռեժիսորի հետ, քանի որ, նախ և առաջ կերպարը ուսումնասիրում ես, փորձում ես հասկանալ կերպարի բնույթը, առանձնահատկությունները: Երբ պարզում ես ով է կերպարը, դերասանը սկսում է իր կողմից ավելացնել համերը, ինչ-որ հետաքրքիր նյուանսներ, որոնք որ կտարբերվեն, որովհետև յուրաքանչյուր կերպար տարբեր դերասաններ կերտում են յուրովի: Ու տաղանդավոր դերասանի տարբերությունը գուցե դա է, որ կարողանում է իր ներքինը փոխանցի և ճիշտ կերպով ֆիլտրի:

Ձեր կերպարի առավելությունն ինչո՞ւմ է կայանում:

Ես չեմ կարծում, որ որևէ կերպար գլոբալ առումով ունի առավելություն. դա մտացածին բան է: Մարդ չի, որ առավելություն կամ թերություն ունենա մյուսների համեմատ: Բայց, եթե խոսենք կոնկրետ այդ կնոջ դերի մասին, չունի առավելություն, թեկուզ մյուս կնոջ հետ համեմատած, ներկայացման մեջ, հենց դա է ողջ պարադոքսը: Մեր գլխավոր կերպարը՝ տաքսիստը, ունի երկու կին: Երկուսն էլ գեղեցիկ են, սիրում են իրենց տղամարդուն, բայց ոչ ոք չի զիջում: Ունեն տարբեր բնավորության գծեր, դրա համար էլ ճիշտ ձևով լրացնում են իրար:

Ինչո՞վ է առանձնանում այս ներկայացումը Ձեր մյուս ներկայացումներից:

Անկեղծ ասած, ես ներկայացումներում շատ չեմ խաղացել: Հայկական ներկայացման մեջ սա իմ առաջին աշխատանքն է: Եվ դրա համար արդեն իսկ տարբերվում է: Աշխատանքը թե՛ ռեժիսորի հետ, թե՛ դերասանների հետ լրիվ այլ է: Ես հասկացա, որ անկեղծությունն ավելի շատ է թատրոնում:

դիտվել է 107714 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...