Երևան
10 / Դեկտեմբեր / 2018

Ո՞ւմ է հասցեագրված «Դեպուտատի շոու»-ի նոր «Լեդի Քոբուլեթի» երգը, և երգիչներից ով է ներգրավված տեսահոլովակում

Դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարով և հայտնել, որ նկարահանվում է «Դեպուտատի շոու» ներկայացման երրորդ տեսահոլովակը: Դերասանը BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել նոր աշխատանքի մասին և հայտնել, թե այս անգամ ում է հասցեագրված երգը:

«Երրորդ տեսահոլովակում ներգրավված է մեր խումբը՝ ես, Արմեն Վարդանյանը, Ռաֆայելը: Երգի հիմնական կատարողները ես ու Ռաֆոն ենք, իսկ բառերի հեղինակն Արմեն Վարդանյանն է, երաժշտության հեղինակը DJ Smoke-ն է, իսկ կրկներգն այս անգամ երգել է Սպիտակցի Հայկոն։ Շատ հետաքրքիր, ասեմ ավելին՝ հումորային է ստացվել նրա հատվածը: Եթե, օրինակ, Հայկոյից սպասում են ռաբիս կատարում, ապա այս անգամ նա ներկայանում է լրիվ այլ ոճում»,- պատմում է Անդրանիկը։

«Դեպուտատի շոու» ներկայացման երկրորդ երգը Հենրիխ Մխիթարյանի մասին էր, երրորդը կոչվում է «Լեդի Քոբուլեթի». «Ամառային հիթ է լինելու։ Ունենք, իհարկե, նոր համագործակցություններ այլ երգիչների հետ, բայց դրա մասին կլռեմ: «Լեդի Քոբուլեթի»-ն շատ քիչ քաղաքականացված է, քանի որ ավելի շատ ամառը Քոբուլեթիում հանգստացողների մասին է, այսինքն՝ մեր բոլորի. ես էլ եմ գնում Քոբուլեթի, և այնպես չէ, որ գնացողներին քննադատում են: Երգը նաև երիտասարդ տղաների պահվածքի մասին է, երբ գնում են Քոբուլեթի, աղջկա են տեսնում և սիրահարվում»:

Անդրանիկը նշում է, որ այս անգամ տեսահոլովակի նկարահանումները տաղավարում չեն լինի, փոխարենը կանեն Քոբուլեթիում: Տեսահոլովակում հանդես են գալու երեքով, բայց տղաներին կմիանա մի աղջիկ։ Դեռ չգիտեն՝ կլինի հայ, թե օտարերկրացի:

Դերասանը նշում է, որ ներկայացումը կլինի մյուս տարվա մեջ, քանի որ երգերից մի քանիսը դեռ պետք է տեսահոլովակ ունենան, իսկ մյուսները հանդիսատեսը հնարավորություն կունենա լսելու ներկայացման ժամանակ․ «Ներկայացման մեջ երգիչ-երգչուհիները ներգրավված չեն լինի․ նրանց հատվածները միայն էկրանին կերևան, որպեսզի երգենք միասին: Իհարկե, ամեն ինչ դեռ քննարկման փուլում է, և նախատեսված չէ, որ շատ մարդ ներգրաված լինի ներկայացման մեջ: Ի դեպ՝ այն պլանավորում ենք խաղալ նաև արտերկրում»:

 

դիտվել է 44499 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (Տեսանյութ)

Երեւանի դպրոցում ուսուցիչը դպրոցականների շրջանում ԼԳՏԲ քարոզչություն է իրականացրել (Video)

Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...