Երևան
23 / Հուլիս / 2019

#SWEET ԶՐՈՒՅՑ ՄՈՍԿՎԱՅԻ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՀՐՈՒՇԱԿԱԳՈՐԾ ՎԵՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ (PHOTO)

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ամենատարբեր ոլորտներում հաջողության հասած հայուհիների: Այս անգամ մենք շատ քաղցր զրույց ենք ունեցել մոսկվայաբնակ հրուշակագործ Վերա Հովհաննիսյանի հետ: Վերան Մոսկվայի ամենապահանջված հրուշակագործներից մեկն է. դեռ պատանի հասակից խոհարարական բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող , այդ թվում ՝ խոհարարական վարպետության միջազգային օլիմպիադայի, «Խոհարարների աշխարհի գավաթի» դափնեկիր: Քրոջ` Ռենա Հովհաննիսյանի, հետ նրանք ստեղծել են աներևակայաելի դիզայնով տորթերի #sweet թագավորություն:

Վերան պարբերաբար գալիս է Հայաստան. «Ամեն անգամ կարոտն է բերում հայրենիք, բացի այդ ուզում եմ իմ գործունեությունը զարգացնել նաև Հայաստանում»,-ասում է նա:
Խոսելով հրուշակագործության մասին՝ Վերա Հովհաննիսյանը նշում է. «Դեռ մանկուց սիրել եմ արվեստը, բայց երբեք չեմ մտածել, որ դա այս կերպ կարտահայտվի: Իմ միտքը նախ տեղափոխում եմ թղթի վրա, էսքիզ եմ նկարում, ապա ըստ էսքիզի սկսում պատրաստել տորթը»:

Ի դեպ՝ տորթեր պատրաստելը նրա միակ սիրելի զբաղմունքը չէ: Վերան հաճույքով ամենատարբեր ուտեսներ է պատրաստում ՝չնայած քաղցրի հանդեպ հատուկ վերաբերմունք ունի: «Ես իմ կյանքն առանց քաղցրի չեմ պատկերացնում, քանի որ քաղցրեղենն ապահովում է բարձր տրամադրություն»:
Վերջին շրջանում մարդիկ ավելի շատ են ընտրում առողջ սնունդ՝ հրաժարվելով քաղցրից, ինչն անդրադառնում է նաև Վերայի գործունեության վրա:
«Իհարկե զգում ենք այդ միտումը և մենք էլ աշխատում ենք մեր հաճախորդներին առաջարկել առողջ սնունդ: Ունենք հեռանկարներ առողջ սնունդը ներառել ու զարգացնել նաև հրուշակագորության մեջ»,-վստահեցնում է նա:

Խոսելով ամենակրեատիվ ու սիրելի տորթի մասին՝ հրուշակագործը նշում է. «Ամեն անգամ որևէ նոր բան պատրաստելիս դա ինձ համար դառնում է ամենակրեատիվ տորթը: Չեմ թաքցնի, որ իմ սիրելի տորթը դեռևս մնում է նուռը, քանի դեռ այլ ավելի հետաքրքիր բան չեմ պատրաստել»:
Իսկ նոր բան անպայման կպատրաստի. «Շատ նոր ու թարմ մտքեր ունենք, որոնք հուսով եմ շուտով կռեալիզացնեմ»,-զրույցի վերջում վստահեցնում է նա:
Ներկայացնում ենք Վերա Հովհաննիսյանի ֆանտաստիկ տորթերից մի քանի օրինակ:

 

դիտվել է 58012 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է