Երևան
22 / Հունիս / 2018

ԱԻՆ-ում հայտնաբերվել է կոռուպցիոն երկու դեպք. նյութերն ուղարկվել են ԱԱԾ

Արտակարգ իրավիճակների նախարարությունում հայտնաբերվել է երկու կոռուպցիոն դեպք, որոնց վերաբերյալ նյութերն ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ի՞նչ կոռուպցիոն սխեմայի մասն է խոսքը և ո՞ր նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում է եղել:

«Ասացի, որ այս պահի դրությամբ երկու դեպք է արձանագրվել, գործը ԱԱԾ-ում է, քննություն է ընթանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Հրաչյա Ռոստոմյանը նաև նշեց, որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանից հիմնականում լավ ժառանգություն է ստացել, իսկ խնդիրերն էլ կապված են հակակարկտային և սեյսմիկ կայանների վերազինման, արդիականացման հետ:

Նախարարը չհամաձայնեց լրագրողների դիտարկման հետ, թե ԱԻՆ կադրերն իրեն չեն ընդունում, իր հետ չեն ցանկանում աշխատել: Հրաչյա Ռոստոմյանն ընդգծեց նաև, որ ինքնանպատակ կադրային փոփոխություններ նախարարությունում չեն լինելու:

դիտվել է 14903 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԱԱԾ-ն չի սահմանափակվում Մանվել Գրիգորյանով

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են