Մոսկվայում դատում են 24 հայերի՝ Հայաստան վերադառնալու կոչերի համար

Մոսկվայում 24 հայերի մեղադրանք է առաջադրվել չարտոնված հանրահավաքի մասնակցելու համար: Նրանց բերման են ենթարկել հայկական եկեղեցու տարածքից, դատական կարգով գրեթե բոլորի նկատմամբ 10 հազար ռուբլու չափով տուգանքներ են սահմանվել, տեղեկացնում է armenia.im կայքը:
Մեղադրվող հայերն ասում են, որ եկեղեցու բակում ինքնաբուխ հավաք-հանդիպում էր, մոտ 200 հայ էր հավաքվել այնտեղ: Հետո եկել են ոստիկաններն ու նրանց բերման ենթարկել:
Հայերի նկատմամբ մեղադրանքը կազմվել է ռուս ոստիկանների ցուցմունքների հիման վրա, ըստ որոնց՝ եկեղեցու բակում հավաքված հայերը միմյանց կոչ էին անում վերադառնալ Հայաստան ու իշխանությունը վերցնել իրենց ձեռքը:
«ԱրմՌոս» իրավաբանական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանը զավեշտալի է համարում սա՝ դատարանում հարցադրում անելով, թե ինչպե՞ս են ռուս ոստիկանները հասկացել հայերենով հնչած կոչերը և ինչո՞ւ են ընդհանրապես ռուս ոստիկանները հավաքվել հայկական եկեղեցու բակում:
Հայերի դեմ գրված բոլոր ցուցմունքները մեկ բովանդակությունեն ունեցել, միայն դրանց տակ ստորագրած ոստիկանների անուններն են տարբեր եղել: