Երևան
22 / Մայիս / 2019

Հայկական «Աղորիքը» կարտահանվի Միացյալ Նահանգներ

Բիզնես Արմենիայի աջակցությամբ «Ս Ընդ Ս» ընկերությունը արտահանման նախնական պատվեր է ստացել ամերիկյան դիստրիբյուտորից։ Ընկերությունը ներկայացնում է «Աղորիք» ապրանքանիշը, որի ներքո արտադրվում են մակարոնեղեն և ոչ ալկոհոլային ըմպելիքներ։ «Աղորիք» ապրանքանիշով Միացյալ Նահանգներ կարտահանվեն մակարոնեղենի հայկական ավանդական տեսակներ (արիշտա, թաթարբորակի), բոված մակարոնեղ են։ Այս մասին հայտնում են Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմից: 

«Դեպի Միացյալ Նահանգներ արտահանումների գործընթացում Բիզնես Արմենիայի աջակցությամբ հայաստանյան սննդամթերք արտադրողների և ՏՏ ընկերությունների խնդիրները հավաքագրվել և ներկայացվել են Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երկրորդ նիստում, որին հետևել են մի շարք ընկերությունների բանակցությունները ամերիկյան դիստրիբյուտորների հետ ու արտահանման գործարքներ կնքել»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության բաժնի կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

«AAA Food» դիստրիբյուտորական ընկերության հետ պայամանագիր է կնքվել, որը ստանձնել է «Աղորիք» ապրանքանիշի ներկայացուցչի պարտականությունները Միացյալ Նահանգներում։

«ԱՄՆ այցի ընթացքում հանդիպումներ ենք ունեցել տարբեր դիստրիբյուտորների հետ և նախնական խմբաքանակների արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերել։ Ներկայում աշխատում ենք փաստաթղթավորման և բեռնափոխադրումների կազմակերպման հարցերի շուրջ, որի ընթացքում նույնպես ստանում ենք Բիզնես Արմենիայի աջակցությունը»,- նշել է «Ս Ընդ Ս» ընկերության գործադիր տնօրեն ՍուրենԱսրիյանը։

Առաջին, փորձնական խմբաքանակը կարտահանվի շուրջ 2 ամսից, իսկ հիմնական արտահանումը տեղի կունենա 2019 թվականից։  

դիտվել է 46800 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար