Երևան
19 / Հունիս / 2018

Հայաստանի վերջի սկիզբը

Yelaket.am-ը գրել է`
Արցախում տեղի ունեցող բողոքի ակցիաների արդյունքում Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս։ Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ այրերից մեկը։ Հետաքրքիր քաղաքական իրավիճակ է ստեղծվում նաև Արցախում։ Փաստացի մասնակի իշանափոխություն կարող է տեղի ունենալ, բայց կրկին առանց բռնությունների։ Սրանով ևս մեկ անգամ հայկական կողմը ցույց է տալիս, որ Արցախն ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը։

Երկրաշարժի մասին տեղեկությունները և ֆեյսբուքյան գրառումներն ավելի շատ էին քան բուն երկրաշարժի հետևանքները։ Դե սա նման է մեր քաղաքական կյանքին, երբ բուն տեղի ունեցող գործընթացներին մասնակցում են մի քանի հոգի, բայց գրառումներ են կատարում հազարավորները։

Նշանակումները ՀՀ կառավարությունում շարունակվում են։ Ամեն նշանակումից հետո, մարդիկ փորձում են հասկանալ, թե ով է նշանակվածը։ Ամենաուղիղ կապ քաղաքականության հետ այդ մարդիկ չեն ունենում, բայց դե հույս կա, որ նրանք կհասկանան ինչ դիրքեր են զբաղեցնում և կկարողանան իրենց դիրքում արդարացնել իրենց վրա դրված պարտականությունների կատարումը։ Հակառակ դեպքում սա կլինի Հայաստանի վերջի սկիզբը։ 

դիտվել է 39625 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այս պատմությունը շատ խճճված է

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են