Երևան
20 / Հուլիս / 2019

«Երբեք ամբողջ աշխատավարձս չեմ ծախսել հագուստի վրա». Ադրիանա Գալստյանը՝ ոճի և նորաձևության մասին

BlogNews.am-ը դերասանուհի Ադրիանա Գալստյանի հետ զրույցել ենք նորաձևության և հագուստի նախընտրությունների մասին: Չնայած հագուտամոլ չէ, բայց սիրում է հետևել նորաձևության միտումներին: Ադրիանայի գգեստապահարանում բացակայում են վառ գույնի զգետեսները, փոխարենը գերակշռում են՝ կարմիրը, սպիտակը և սևը:

«Նորաձևությունը կարելի է ասել ինձ համար արվեստ է, իսկ այն ներկայացնող աղնձը՝ կտավ: Այն ամենը ինչ կապված է նորաձևության և ոճի հետ միշտ իմ ուշադրության կենտրոնում է՝նոր հավաքածուներ, ամսագրեր, մոդելներ»,-նշում է Ադրիանան:

Թե ինչ հագուստ կրել, միշտ որոշում է կախված տվյալ իրավիճակից և թե ինչ առիթի էի հրավիրված, երբեմն կարևոր է, թե ինչ տրամադրություն ունի. «Կարևոր է, թե որքով է հարմար հագուստը իմ կառուցվածքին և ամենակարևորը, թե որքանով է հարմարավետ կրելու համար: Ես տարբեր ոճեր եմ սիրում, բայց աշխատանքի բերում ավելի շատ լինում եմ քեժուալ ոճում: Օգտվում եմ տարբեր բրենդներից, բայց ավելի շատ նախընտրությունս տալիս եմ ոճաբանների, դիզայների կողմից առաջարկվող հետաքրքիր և տարբերվող զգեստների»:

Դերասանուհին նշում է հագուստի ընտրության հարցում գումարային սահմանափակումներ չկան, եթե հավանում է՝ գնում է. «Երբեք ամբողջ աշխատավարձս չի եղել, որ ծախսեմ հագուստի վրա, քանի որ ամեն ինչ դասակարգված է ինձ մոտ՝ հագուստի համար կա առանձին գումար, և կա առանձին գումար այլ ծախսերի համար»:

Սովորաբար հայտնի մարդկանց ոճը փորձում են կրկնօրինակել, երբեմն էլ հետաքրքրքվում են՝ որտեղից և ինչ հագուստ են կրում վերջիններս. «Այո լինում են նման դեպքեր, երբ հարցնում են թե տվյալ հագուստը որտեղից եմ գնել, բայց խոսքը վերաբերվում է ոչ միայն հագուստին: Իհարկե հաճելի է, որ մարդիկ հետևում են քեզ և հավանում քո ոճը»:

Համաշխարհային աստղերից շատերի ոճն է հավանում, բայց հատուկ տեղ է տալիս իր համար կանացիության և ոճի խորհրդանիշ Ռոուզի Հանթինգլոն Ուայթլիին, ով Victorias Secret-ի նախկին հրեշտակներից է:

Դերասանուհին հաճախ է թարմացնում իր զգեստապահարանը, լավագույն լիցքաթափելու միջոցը իր սիրելի նախասիրություններով զբաղվելն է, չնայած հագուստամոլ չէ, բայց գնումների գնում է մայրիկի կամ էլ մտերիմ ընկերուհու հետ:

«Գրեթե բոլոր գործնական հանդիպումների ժամանակ կրում եմ բարձրակրունկներ, ինչպես նշեցի կարևորում եմ հարմարավետությունը, դա համար այսպես ասած խնդիրների առաջ չեմ կանգնել՝ չի կոտրվել կրունկս և նման այլ անհարմար իրավիճակներ»:

 

դիտվել է 17413 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպե՞ս ընտրել լավ ձմերուկ

Սա նայեք ու շարունակեք պաշտպանել ցուցարարներին

Անի Երանյանը՝ Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է