Երևան
19 / Հունիս / 2018

Ես գնում եմ բաժին՝ կազմելու արձանագրությունը

Առաջին անգամ Լոս Անջելեսում բեմադրվում է նոր թատերական ներկայացում՝ «Փախիր կնոջիցդ»։ Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում խաղացվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։ Այժմ այն Գլենդելում է և ներկայացվելու է ամերիկահայ հանդիսատեսի դատին։

Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։

«Փախիր կնոջիցդ» թատերական բեմադրությունը կարակերգական ներկայացում է, որտեղ հերոսներն անկախ իրենց կամքից հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում և ավելի ծիծաղելի կերպով դուրս գալիս այդ իրավիճակներից: Գլխավոր հերոսը` Ջոն Սմիթը, ունի երկու օրինական կին, որոնք ապրում են զուգահեռ փողոցներում: Նա խստորեն հետևում է կանանց այցելության գրաֆիկին։ Այնպես որ, երեք տարվա ընթացքում, ոչ մեկը, ոչ էլ մյուսը երբեք առիթ չեն ունեցել կասկածելու ամուսնուն։ Բայց ամեն ինչ խառնվում է այդ չարաբաստիկ դեպքից հետո։

Ներկայացման պրոդյուսերներն են Հայկ Մարկոսյանը և Պետրոս Ֆիչիջյանը։

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կլինի հունիսի 17-ին, ժամը 19։00-ին «Ալեքս» թատրոնում։ 

դիտվել է 34260 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Այս պատմությունը շատ խճճված է

Սա անասնական բան է դառնում․ Տեր Նշան քահանա Ալավերդյան

Ուշադրություն Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի հարազատներին

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են