Yelaket.am | Արցախում զոհված զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից էր. նրան կհուղարկավորեն «Եռաբլուր»-ում
Երևան
21 / Օգոստոս / 2018

Արցախում զոհված զինծառայողն ապրիլյան պատերազմի մասնակից էր. նրան կհուղարկավորեն «Եռաբլուր»-ում

Արցախում հունիսի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացած պայմանագրային զինծառայող Վահագն էլոյանն ապրիլյան պատերազմի մասնակից էր:

25-ամյա Վահագն Էլոյանը Երեւանի բնակիչ էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ մեկնել Արցախ ծառայության:

«Շատ լավ ընտանիք են, հրաշալի տղա էր Վահագնը, համեստ, բարի, կամեցող: Ամեն անգամ տեսնելիս ջերմ բարեւում էր: Տան միակ աշխատողն էր, քույր ունի, որն իրենից փոքր է: Շատ լավ երեխա էր, լավ սովորում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին զինված զինծառայողի հարեւանները:

Վահագն Էլոյանի մտերիմ ընկերոջ խոսքով, վրջին անգամ մեկ ամիս առաջ էր եկել Երեւան. «Պարզ մարդ է, համեստ, ամաչկոտ, բռնցքամարտով էր զբաղվում: Ակտիվ մասնակից է եղել ապրիլյան պատերազմին, բայց երբեք ոչինչ չի պատմել: Չխոսկան տղա էր»:

Զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 12-ին, իսկ հուղարկավորությունը՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

դիտվել է 103492 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (տեսանյութ)

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են