Երևան
24 / Մայիս / 2019

Գեղեցիկը, կիրքը, հիստերիան, ցանկալին, դավաճանությունը, գրագետ խոսքն ու դերասանական բարձր խաղը մի բեմի վրա

Առաջին անգամ Լոս Անջելեսում բեմադրվում է նոր թատերական ներկայացում՝ «Փախիր կնոջիցդ»։ Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում խաղացվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։ Այժմ այն Գլենդելում է և ներկայացվելու է ամերիկահայ հանդիսատեսի դատին։

Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։

«Փախիր կնոջիցդ» թատերական բեմադրությունը կարակերգական ներկայացում է, որտեղ հերոսներն անկախ իրենց կամքից հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում և ավելի ծիծաղելի կերպով դուրս գալիս այդ իրավիճակներից: Գլխավոր հերոսը` Ջոն Սմիթը, ունի երկու օրինական կին, որոնք ապրում են զուգահեռ փողոցներում: Նա խստորեն հետևում է կանանց այցելության գրաֆիկին։ Այնպես որ, երեք տարվա ընթացքում, ոչ մեկը, ոչ էլ մյուսը երբեք առիթ չեն ունեցել կասկածելու ամուսնուն։ Բայց ամեն ինչ խառնվում է այդ չարաբաստիկ դեպքից հետո։

Ներկայացման պրոդյուսերներն են Հայկ Մարկոսյանը և Պետրոս Ֆիչիջյանը։

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կլինի հունիսի 17-ին, ժամը 19։00-ին «Ալեքս» թատրոնում։ Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=38932&l=am

դիտվել է 14690 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ․ Մահացել է Նազենի Հովհաննիսյանի հայրը

Արթուր Վանեցյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ դավադիրների և հող հանձնողների հայտարարության մասին

10 հայ հայտնիներ, ովքեր իրենց իրական տարիքից մեծ են երևում

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար