Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Պատմական հանդիպում Սինգապուրում. Նախիջեւանը չի օգնի

lragir.am-ը գրել է` 
Սինգապուրում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը, որն առանց չափազանցության հնարավոր է որակել պատմական, անկախ արդյունքից: Եթե հանդիպումը ունենա արդյունք նաեւ հյուսիսկորեական միջուկային խնդրի հանգուցալուծման, իսկ ապա նաեւ երկու Կորեաների միավորման գործընթացի սկզբնավորման ուղղությամբ, ապա այն «հետադարձ ուժով» կդառնա նույնիսկ «դարի հանդիպում»:

Իհարկե, առայժմ երկու նախագահները հանդիպումից հետո արտահայտվել են զգուշավոր լավատեսությամբ: Անկասկած է, որ կորեական ճգնաժամի հանգուցալուծումը ձեռնտու չէ մի շարք դերակատարների, այդ թվում Ռուսաստանին ու Չինաստանին: Մյուս կողմից, չի բացառվում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հենց նրանցից մեկի հետ համաձայնեցված է խաղում Թրամփի հետ:


Հնարավոր սցենարներն ու կոնֆիգուրացիաները անշուշտ բազմազան են եւ բազմաշերտ: Աներկբա է, որ աշխարհում շարունակվում է անվտանգության գլոբալ համակարգի խորքային վերանայման դինամիկ գործընթացը, որն անկասկած չի շրջանցելու Կովկասը եւ Հայաստանը:

Կորեական ճգնաժամի հանգուցալուծման, կամ նույնիսկ դրան տանող կայուն գործընթացի պարագայում ԱՄՆ «թափանցելու» է Ռուսաստանի եւ Չինաստանի «թիկունք», ինչը չի կարող իր ազդեցությունը չթողնել անվտանգության համակարգի ամբողջ շղթայով, ներառյալ Կովկաս եւ Մերձավոր Արեւելք: Միեւնույն ժամանակ, պակաս հավանական չէ, որ կորեական խնդրում նոր դրսեւորումներն ամերիկա-չինական փաթեթի մաս են, ինչը առաջացնում է հարց, թե ինչ է ստանալու Չինաստանը Հյուսիսային Կորեայի դիմաց, եւ որտեղ է այն ստանալու:

Այդ տեսանկյունից խորհրդանշական է, օրինակ, որ Հայաստանում ԱՄՆ ռեգիոնում ամենամեծ դեսպանատան գրեթե հարեւանությամբ Չինաստանը կառուցում է եվրասիական գոտում իր մեծությամբ երկրորդ դեսպանատունը, որին գերազանցում է միայն դեսպանատունը Ռուսաստանում:

Իսկ խորհրդանիշները վերջին շրջանում թե աշխարհում, թե Հայաստանում ձեռք են բերել քաղաքական էֆեկտիվության բարձր աստիճան: Այդ կապակցությամբ առիթ ունեցել եմ անդրադառնալու, որ դեսպանատան մասշտաբը խոսում է Հայաստանի ֆունկցիոնալ իմաստավորման մասշտաբի մասին, ինչն անկասկած ունի ռեգիոնալ լայն ընդգրկում:

Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխզսպման քաղաքականությունը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո վարել է ԱՄՆ-ն, ինչպես արձանագրել է ժամանակին քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ռազմավարական իմաստով գործնականում չի բավարարում անվտանգության գլոբալ համակարգի վերաձեւման երկարաժամկետ նպատակներին: Այդ իմաստով Կովկասն ունի կայունության «երաշխավորի» անհրաժեշտություն: Թե Թուրքիան, թե Ռուսաստանը ունակ չեն ստանձնել այդ դերը երկարաժակետ հեռանկարում, պատճառների թե նույնական, թե տարբերվող համախմբով, բայց ունակ չեն հավասարապես: Մյուս կողմից, ԱՄՆ ինքը կարծես թե չունի այդ դերը ստանձնելու նպատակ, դարձյալ մի շարք պատճառներից ելնելով:

Ռեգիոնալ կայունացնողի դերում կարող է դիտարկվել Չինաստանը, իհարկե երկարաժամկետ հեռանկարում, քանի որ Չինաստանը դեռեւս պետք է ձեւավորի համարժեք կոմունիկացիաներ: Այդ գործընթացի մեկնարկը Պեկինը տվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հարեւանությամբ իր դեսպանատան շինարարության մեկնարկով:

Ամերիկա-չինական փաթեթի այդ «բաժնեմասը» վերահսկողական գործառույթ կունենա նաեւ Իրանի հանդեպ՝ Կովկասից, իսկ հայկական «հենակետի» օգնությամբ՝ գուցե նաեւ Մերձավոր Արեւելքից, որտեղ ԱՄՆ ունի Իսրայելի «մենաշնորհից» ազատվելու խնդիր:

Թե Իրանին, թե Ռուսաստանին բավական դժվար կլինի ռեգիոնում Չինաստանի ֆունկցիոնալ նշանակության աճին հակազդել այսպես ասած ավանդական մեթոդաբանությամբ: Չինացիներն այդ առումով առավել հզոր ավանդույթի տեր եւ կրող են:

Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանին էլ, Իրանին էլ թերեւս հարկ կլինի Հայաստանի հետ հաղորդակցության տրամաբանության մեջ կատարել էական վերանայումներ եւ համալիր անվտանգության ու ռեգիոնալ դերակատարության երաշխիքների կամ աջակցության խնդիրը դիտարկել արդեն փոխադարձ հարթության վրա՝ որքան Հայաստանն ունի իրենց կարիքը, այնքան իրենք՝ Հայաստանի: Ընդ որում, ռազմավարական հեռանկարում ավելի շատ իրենք Հայաստանի, ու Նախիջեւանը Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի համար երկարաժամկետ առումով Իսրայելի փոխանցմամբ դառնա ամերիկա-չինական փաթեթի ռազմավարական հակազդման կենսունակ նախագիծ:

Նյութի աղբյուր՝  lragir.am

դիտվել է 68948 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են