Երևան
23 / Օգոստոս / 2019

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են

Հունիսի 10-ին Դալմա Գարդեն մոլում իր դռները բացեց Երևանում առաջին IQOS բրենդային խանութը:
Մինիմալիստական լուծումներով այս խանութում բացման առաջին իսկ րոպեներից տիրող իրարանցումը վկայում էր. IQOS-ը Հայաստանի չափահաս ծխողների շրջանում մեծ պահանջարկ է վայելում։ Ֆիլիպ Մորրիսի ղեկավար անձնակազմը ամբողջ օրվա ընթացքում վաճառքի փորձագետների հետ միասին սպասարկում էր հաճախորդներին։

«Ցանկացած երկրում Ֆիլիպ Մորրիսը զգալի ջանք է գործադրում, որպեսզի մեր ծառայությունները լինեն առավելագույնս հարմար և պարզ։ Ես վստահ եմ, որ հետադարձ կապը, որ ստանում ենք մեր հաճախորդներից ամբողջ աշխարհում, մեծապես օգնում է այդ գործում։ Պետք է, այնուամենայնիվ, նշեմ, որ հայերը եզակի են նույնիսկ այս առումով։ Այ, տեսեք՝ հարց եմ տալիս միջին վիճակագրական օգտվողին, թե ինչպես կարելի է լավացնել սպասարկման որակը, իսկ նա, ի պատասխան, մանրամասնում է խնդիրը, առաջարկում երեք հնարավոր լուծում, բիզնես նախագիծն էլ՝ որպես հավելում։ Հիրավի, Հայաստանում մեր օգտվողները մեր լավագույն խորհրդատուները, փորձագետներն ու աուդիտորներն են», - ընդգծեց «Ֆիլիպ Մորրիս Ինտերնեյշնի» հայաստանյան ներկայացուցչության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան։
Վաճառքների վիճակագրությունը փաստում է, որ ավելի ու ավելի շատ չափահաս ծխողներ Հայաստանում փնտրում են այլընտրանք ավանդական սիգարետին։ «Մեզ մեծապես ոգևորում է այն փաստը, որ Հայաստանում ամեն օր մոտ հարյուր չափահաս ծխողներ IQOS-ի հետ իրենց քայլն են կատարում դեպի առանց սիգարետի ծխի ապագա: Մեր խանութն այն տարածքն է, որտեղ ամեն չափահաս ծխող կարող է լիարժեք տեղեկատվություն ստանալ IQOS-ի մասին, ծանոթանալ սարքի աշխատանքին և, վերջիվերջո, կայացնել սիգարետը IQOS-ով փոխարինելու որոշում։ Ուրախ ենք, որ Հայաստանի սրտում IQOS խանութի բացումը թույլ կտա էլ ավելի շատ չափահաս ծխողների առաջարկել սիգարետի այս հեղափոխական այլընտրանքը» , - նշեց Մայորովան։

IQOS-ի հիմքում բարդ էլեկտրոնային համակարգ է, որը տաքացնում է հատուկ նախագծված ծխածոտի գլանակները մինչև գոլորշի առաջանալու ջերմաստիճանը՝ առանց դրանք այրելու։ IQOS-ը չափահաս ծխողներին առաջարկում է այլընտրանք, որն ի տարբերություն սիգարետի, հնարավորություն է տալիս վայելել ծխախոտն առանց ծխի, մոխիրի, ինչպես նաև ձեռքերին, մազերին ու հագուստին կպչող տհաճ հոտի։

դիտվել է 39131 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից, փոխանցեք թող նայի այս տեսանյութը

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին