Yelaket.am | Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը
Երևան
21 / Օգոստոս / 2018

Կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը

Yelaket.am-ը գրել է`
Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հաստատել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ այդմ, կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Պարտադիր կուտակային համակարգի շահառուների գերակշիռ մասն արդեն իսկ ներառված է համակարգում եւ շահառուների միայն փոքր մասն է, որի ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Եթե նախկինում անձը կուտակում էր իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում էր անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը։ Այս կառավարության առաջարկով, 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի վարչապետը ներկա կլինի Աշխարհի գավաթի խաղերի բացման արարողությանը եւ Ռուսաստան– Սաուդյան Արաբիա ֆուտբոլային խաղին։ ՌԴ–ում է գտնվելու նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որի հետ, սակայն, հանդիպում նախատեսված չէ։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն հայտարարել է, որ հրաժարվում է զբաղեցրած պաշտոնից։ Աղվան Հովսեփյանը մասնավորապես նշել է․
Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ , որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում։

Կառավարության որոշմամբ Սասուն Խաչատրյանն նշանակվեց Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ՝ վեց տարի ժամկետով։ Նա մինչեւ 2016թ.-ն աշխատել է դատախազությունում, մի քանի աղմկահարույց գործերով լինելով մեղադրող:

դիտվել է 20095 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (տեսանյութ)

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են