Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Սերժ Սարգսյանը ժամանակ էր շահել

lragir.am-ը գրել է՝ 
Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք այցը, նաեւ թավշյա հեղափոխությունից հետո նրա արտաքին քաղաքականության ուղղությունը տվել են գնահատականների եւ խոսակցության առիթ, որ նոր իշխանությունը շարունակում է հնի օրինակով լինել միագիծ ռուսական ուղղության մեջ:

Իրականում Հայաստանում կա թերեւս այդ առնչությամբ պատկերացումների միագիծ լինելու խնդիր, այն դեպքում, երբ աշխարհում տեղի են ունենում բավական բազմաշերտ փոփոխություններ, եւ դրանք ներկայում բացարձակապես չեն կենտրոնանում Արեւմուտք, թե Ռուսաստան դիլեմայով: Ներկայում բավական նկատելի բաժանարար գծեր են առաջանում նաեւ հենց արեւմտյան բեւեռում՝ ԱՄՆ-Եվրամիություն, ԱՄՆ-Ֆրանսիա, ԱՄՆ-Գերմանիա, ԱՄՆ-Կանադա, Մեծ Յոթնյակ ֆորմատներով: Այստեղ հիմնական «մեղադրյալ» դիտվում է ԱՄՆ նախագահ Թրամփը:


Նրա դիրքորոշումը կարծես թե ավելի պարզ է: Նա համարում է, որ ԱՄՆ արեւմտյան աշխարհի անվտանգության գլոբալ երաշխավորն է, բայց այդ հանգամանքը չի արժանանում արեւմտյան մյուս գործընկերների համարժեք վերաբերմունքին, եւ նրանք «շահագործում» են ԱՄՆ անվտանգության հովանոցը:

Հարաբերության այդ ճգնաժամը հասունանալու էր անխուսափելի, անգամ Թրամփի բացակայության պայմաններում: Կամ պետք է հասունանար ճգնաժամ Միացյալ Նահանգներում, հետո համաշխարհային շղթայական ռեակցիայով, նկատի ունենալով այն, որ խախտված էր Նահանգների համաշխարհային անվտանգության համակարգում ծախսի եւ համաշխարհային տնտեսական համակարգում «շահի» համամասնությունը: Այդ խնդիրը իհարկե ավելի նրբորեն բարձրացնում էր դեռեւս Բարակ Օբաման: Թրամփը դա անում է շատ ավելի ուղիղ եւ «տնավարի»:

Դա դուր չի գալիս շատերին, սակայն իրավիճակը ժամանակի ընթացքում կլինի շատ ավելի անդուր, եթե Արեւմուտքում շարունակի գերիշխել մտածողությունը, որ բոլոր առումներով բոլորը հավասար են, իսկ անվտանգության տեսանկյունից Նահանգները՝ պարտական:

Այս իրավիճակում Հայաստանի առաջ արեւմտյան ուղղությամբ արտաքին քաղաքականության խնդիրը կանգնում է բոլորովին այլ դիրքով, առավել եւս ունենալով ապրիլյան պատերազմի եւ դրանից հետո ձեւավորված ռեգիոնալ իրավիճակը:

Նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը գործնականում «սպառնում» է վերածվել ընդամենը Հայաստանի եվրոպական ուղղության «խարսխի», որը ոչ թե Հայաստանին թույլ չի տալու հեռանալ Եվրոպայից, այլ հակառակը՝ Եվրոպային թույլ չի տալու հեռանալ Հայաստանից:

Այդպիսով Եվրոպայի հետ հարաբերության մասով Հայաստանը գնդակը տեղափոխել է Եվրամիության դաշտ, դեռեւս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանից՝ քանի որ այժմ առանցքային գործընթացը ԵՄ երկրների խորհրդարաններում համաձայնագրի վավերացումն է: Այդպիսով Հայաստանը ստացել է Ռուսաստանի ուղղությամբ հարաբերության կարգավորման ժամանակային տարածություն եւ հնարավորություն, որի աստիճանական օգտագործում սկսել է դեռեւս նախորդ իշխանության շրջանում: Նոր իշխանությունն իր լեգիտիմության համահայկական պաշարով ունի այդ ընթացքն առավել կայուն եւ դինամիկ դարձնելու հնարավորություն, թեեւ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության աղճատվածության ամբողջ ծավալն ու դրանում տարաբնույթ «մակաբուծողների» բազմությունը, անգամ այդ դինամիկայի մասին հնարավոր է խոսել հարաբերականորեն:

Այդուհանդերձ, նաեւ այդ խնդրում իրավիճակի վերափոխումից եւ հայ-ռուսական «մաքրությունից» է կախված այլ ուղղություններով արտաքին քաղաքականության մեջ լեգիտիմության ռեսուրսի արդյունավետ եւ որակապես նոր կիրառումը:

Դիվերսիֆիկացիայի խնդիրը տվյալ պարագայում համարժեք չէ ոչ միայն Հայաստանի մարտահրավերներին, այլ նաեւ աշխարհքաղաքական եւ ռեգիոնալ իրողություններին, որոնք Հայաստանից առկա ակնկալիքներում շեշտը դնում են ոչ թե «դիվերսիֆիկացիայի» վրա, այլ հայ-ռուսական հարաբերության որակական եւ բովանդակային վերափոխման: Դիվերսիֆիկացիան ռեգիոնալ լայն իմաստով ապահովելու է այդ փոփոխությունը, քանի որ Արեւմուտքը այդ տեսանկյունից շարժվում է հակառակ ուղղությամբ դեպի Վրաստան, որի առնչութամբ ուշագրավ ակնարկներ են հնչել ՆԱՏՕ հուլիսին Բրյուսելում սպասվող Վեհաժողովի մասով:

դիտվել է 42632 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են