Yelaket.am | «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը
Երևան
21 / Օգոստոս / 2018

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության քվեարկությանը

Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը:

«Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի հետ երեկվա հարցուպատասխանը, ինչպես նաև մտահոգությունները քաղաքացիական հասարակության կողմից, «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը, և հույս ունենք, որ դատավորը չի ընտրվի»,- ասաց Մարուքյանը:


Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց նաև «Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Հաշվի առնելով այն, որ թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, որ նա կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն իր կարծիքը պաշտպանելու, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը: ՍԴ անդամը խորհրդարանում պետք է ընտրվի պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ի ձայներով:

դիտվել է 5746 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Ռիտան ընդդեմ Աննաի պայքարը շարունակվում է

«Ամեն հաղթանակ ունի ժառանգություն». Րաֆֆի Հովհաննիսյան

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են