Yelaket.am | Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Երևան
21 / Օգոստոս / 2018

Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:


«Ներսես Նազարյանը, ով նաև ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետն էր, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Դիմումը դեռ չի ստորագրվել, բայց այն կբավարարվի»,- նշեց Գնդոյանը:

Ներսես Նազարյանը ՀՀ ԱԻՆ-ում աշխատանքի էր ընդունվել 2016 թվականի հուլիսի 22-ին:

դիտվել է 10234 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Նիկոլ Փաշինյանի որդին՝ զինվորական մեքենայում (տեսանյութ)

«Աշխատավայրերում բարձրացում է տեղի ունեցել».Գնել Սանոսյան

«Ես հպարտ եմ իմ պապայի համար»,- Փաշինյանի դուստր

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են