Երևան
18 / Հոկտեմբեր / 2018

Սերժ Սարգսյա՞նն էլ կմեկնի Մոսկվա. նրա մեծ հնարավորությունը

«Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը, վստահ եմ՝ նաև դուք: Հաճույքով դիտելու եմ հնարավորինս կարևոր խաղերը և գրեթե վստահ եմ, որ հնարավորություն եմ ունենալու դա անել մարզադաշտում, իսկ մնացած մասը՝ հեռուստացույցի առջև», 2018 թվականի փետրվարի 7-ին Երեւանում հայտարարել էր Սերժ Սարգսյանը, երբ ներկա էր եղել ֆուտբոլի աշխարհի գավաթի հայաստանյան ցուցադրությանը:

Ֆուտբոլի աշխարհի գավաթը Ռուսաստանի ճանապարհին առաջին անգամ բերվել էր նաեւ Հայաստան, ցուցադրվել Հայաստանում: Գավաթը բերել էր ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն:

Հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որի բացման խաղում տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը կխաղա Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ: Բացման արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մինչ բացման արարողությունն ու խաղը կհանդիպի նաեւ Պուտինին:

Հայտնի է նաեւ, որ բացման արարողության պաշտոնական հյուրերի թվում լինելու է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Կլինի՞ Լուժնիկի ստադիոնում Սերժ Սարգսյանը, որը փետրվարին հաճույքով սպասում էր ամռանը, որ հետեւի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը եւ գրեթե վստահ էր, որ կարեւոր խաղերը դիտելու հնարավորություն է ունենալու հենց մարզադաշտում:

Իրավիճակը հետաքրքիր է, որովհետեւ այժմ փաստորեն Սերժ Սարգսյանն ունի այդ հնարավորությունն օգտագործելու ավելի շատ ժամանակ: Նա ազատ է պաշտոնական պարտականություններից, ազատ է քաղաքականությունից եւ հանգիստ կարող է մեկնել Մոսկվա եւ այնտեղ հետեւել աշխարհի առաջնության խաղերին, կարեւոր հանդիպումներին լինելով մարզադաշտում:

Ընդ որում, իր ներկայիս կարգավիճակից ելնելով, խիստ ուշագրավ է հնչում փետրվարին նրա արած հայտարարությունը՝ ամռանը սպասելու եւ կարեւոր խաղերին մարզադաշտից հետեւելու հնարավորություն ունենալու վստահության մասին:

Դա ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի համար այդ հնարավորությունն անկասկած ավելի մեծ է նրա ներկայիս կարգավիճակում, քան եթե նա մնար իշխանության: Ի վերջո առաջնությունը տեւում է մեկ ամիս, եւ կարեւոր խաղերը այսպես ասած ցրված են այդ մեկ ամսվա տեւողության մեջ: Ներկայիս կարգավիճակում նա կարող է իրեն թույլ տալ մեկ ամիս մնալ Մոսկվայում, ինչը չէր կարող անել, եթե լիներ օրինակ վարչապետի կարգավիճակում:

Ըստ այդմ հետաքրքիր է, թե արդյոք այսօր կամ վաղը Մոսկվա կմեկնի նաեւ Սերժ Սարգսյանը եւ կստացվի այնպես, որ Լուժնիկի մարզադաշտում միաժամանակ կլինեն Պուտինը, Փաշինյանը, Ալիեւն ու Սերժ Սարգսյանը:

դիտվել է 37021 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հունան Պողոսյանը լավ կաշխատի. Վալերի Օսիպյան

Ովքե՞ր են Հունան Պողոսյանի որդին և հարսը. Ինչպես է անցել նրանց հարսանիքը (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են