Երևան
22 / Մայիս / 2019

Մանե Թանդիլյանը որոշումը անակնկալ է եղել. Էդմոն Մարուքյան

Մանե Թանդիլյանի հրաժարականը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից և Լուսավոր Հայաստան կուսակցությունից դուրս գալու որոշումը անկնկալ է եղել կուսակիցների համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար, Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

“Դա չի եղել կուսակցության դիրքորոշումը, եղել է տիկին Թանդիլյանի անձնական դիրքորոշումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Մեզ համար նույնպես եղել է անկանկալ, այսինքն կուսակցության համար անկանկալ էր այս որոշումը: Կուսակցությունը տեղեկացված չի եղել տիկին Թանդիլյանի որոշման մասին: Բայց միաժամանակ, ես մեծ հարգանքով եմ վերաբերում տիկին Թանդիլյանի որոշմանը”,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, որ վարչապետը դեռևս չի ընդունել Թանդիլյանի դիմումը, երբ կընդունի, Լուսավոր Հայաստան կուսակցությունը կանդրադառնա հարցին, որ նախարարի պաշտոնի համար այլ թեկնածություն ներկայացնի: Այս պահին, ըստ Մարուքյանի, այլ թեկնածուի հարց չի քննարկվում:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ըոտ Մարուքյանի, դեռ չի ստացել Մանե Թանդիլյանի դիմումը:

Մանրամասները տեսանյութում

դիտվել է 8961 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար