Երևան
18 / Հունվար / 2019

Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակի ռազմատենչ հայտարարությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովի հայտարարությանը, թե Ադրբեջանը ՄԱԿ-ի կանոնակարգի համաձայն իրավունք ունի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ Ադրբեջանի խորհրդարանական իշխանության ներկայացուցիչը բացահայտ խոսում է պատերազմ վերսկսելու մասին, ինչն անթույլատրել է:

«Պետդումայում նախորդ տարի իրեն հստակ պատասխանել եմ, սակայն լավ չի հասկացել ու նորից կկրկնեմ. թող բոլորի մտքից դուրս գա, որ Հայաստանում Արցախի միջազգային ճանաչման գործընթացում կարող է որևէ քաղաքական ուժ, այդ թվում մեր քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն, հետընթաց արձանագրել», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը նկատեց, որ Արցախի և Հայոց ցեղասպանության հարցում ընդդիմություն ու իշխանություն չկա, և բոլորը Արցախի անվտանգության երաշխավորներն են։

Նա ընդգծեց նաև, որ ընդդիմություն դառնալուց հետո Արցախի հակամարտության հարցում ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել: Նա հայտարարեց, որ ինչպես իշխանությունում են պայքարել Արցախի հարցի արդար լուծման համար, այնպես էլ հիմա շարունակելու են սատարել են իշխանությանը բանակցություններում Արցախը լավագույնս պաշտպանելու համար։

դիտվել է 35223 անգամ

Մարուքյանի զգուշացումը Ծառուկյանին

Նիկոլը փողոցից է եկել և փողոցից վախենում է․ Մենուա Հարությունյան

«Սա վեճ չի, ես շոկային վիճակի մեջ եմ». Արման Աբովյանը՝ Արման Բաբաջանյանի հայտարարությունների մասին

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն