Երևան
22 / Հունիս / 2018

ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի շենքից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց

Ազգային անվտանգության ծառայությունը բեռնատարով Երևանի քաղաքապետարանից ավելի քան մեկ տասնյակ սև տոպրակներ տեղափոխեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ԱԱԾ աշխատակիցները մի քանի ավտոմեքենաներով, այդ թվում և բեռնատարով եկել էին քաղաքապետարանի մոտ ու ներս մտնելով, գործողություններ էին իրականացնում քաղաքապետարանի շենքում:

Մի քանի ժամ շարունակվող գործողություններից հետո ԱԱԾ ներկայացուցիչները սև տոպրակներով դուրս եկան շենքից, դրեցին դրանք բեռնատարի մեջ ու հեռացան:

Այս ընթացքում ԱԱԾ-ն հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում էր, թե հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ»,- նշվում էր հայտարարության մեջ:

դիտվել է 71525 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

ԱԱԾ-ն չի սահմանափակվում Մանվել Գրիգորյանով

Հատուկ թողարկում․ Երկրապահում կան հրաշալի մարդիկ, ովքեր չպետք է կիսեն այս ամոթն ու այդ խարանը

Ուշադրություն.հրապարակվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անհետ կորած հայերի անուններ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են