Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում «Երևան» հիմնադրամում, ոչ թե Երևանի քաղաքապետարանում. Արթուր Գևորգյան (Video)

Tert.am-ը գրում է.

12։31

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ի հատուկ գործողությունների մասին տեղեկացել է լրատվամիջոցներից։

«Ըստ էության, ԱԱԾ-ն հատուկ գործողություններ իրականացնում է «Երևան» հիմնադրամում, ոչ թե Երևանի քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակազմում որևէ գործողություն չի կատարվում։ «Երևան» հիմնադրամն էլ չի հանդիսանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մաս»,-ասաց նա։

11։31

Ազգային անվտանգություն ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում. այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը` նշելով, որ առաջիկայում ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Ավելի վաղ hraparak.am-ը տեղեկացրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան և առգրավվել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2018/06/13/Yerevan/2712209

դիտվել է 10498 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են