Երևան
22 / Մայիս / 2019

Ռուս պրանկերները կրկին Փաշինյանի անունից զանգահարել են հայտնի օտարերկրյա պաշտոնյայի

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռուսական Vesti.ru-ն հայտնում է, որ Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

«Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը: Հիշեցնելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի խորհրդարանական վերջին ընտրություններում դիտորդական առաքելության արդյունքներով որոշակի դիտարկումներ էր արել, որոնք փոխանցվել էին ՀՀ իշխանություններին՝ Գրեմինգերը նկատել է, որ այդ նկատառումները կարող են օգտագործվել ԸՕ-ում փոփոխություններ անցկացնելու ժամանակ:

ՀՀ վարչապետի անունից՝ պրանկերները հետաքրքրվել են, թե ով է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատճառը, թերևս, կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:

Ավելի վաղ ռուս պրանկերներ Վովան և Լեքսուսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել էին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե:

դիտվել է 10021 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռուբեն Հակոբյանը՝ իր և Պետրոս Ղազարյանի վեճի մասին (տեսանյութ)

Լարված իրավիճակ՝ Բագրատաշենի մաքսակետում (տեսանյութեր)

Զբաղվել ենք այն գործով, որով քաղաքապետարանը չպետք է զբաղվի. Մարությանը՝ Խաժակյանին (տեսանյութ)

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3

Ամերիաբանկի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար