Երևան
17 / Հոկտեմբեր / 2018

Արմեն Աշոտյանը՝ ԱԳ նախարարին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում է և ներկա չէ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը դիմեց կառավարության և վարչապետի աշխատակազմերին, որ «հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորեն՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը»։

Նա ՀՀ արտաքին գործերի նախարարին մի քանի հարց ուղղեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպումից. «Արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է նոր բանակցային մոտեցումներին մասին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ բանակցային կողմ դիտարկելու մեր նոր ռազմավարության մասին։ Արդյո՞ք հայկական կողմը բարձրաձայնել է ադրբեջանական զինուժի կուտակումների մասին՝ ինչպես Նախիջևանում, այնպես էլ՝ Արցախի հատվածում։ Ինչպիսի՞ն է եղել համանախագահների արձագանքը»։

Ի պատասխան՝ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ առաջին երկու հարցերի պատասխանն «այո» է. «Մենք արդեն բավականին հստակ արտահայտել ենք կառավարության գերակայությունն արտաքին քաղաքականության հարցում, որտեղ Լեռնային Ղարաբաղը զբաղեցնում է իր շատ հստակ տեղը։ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որը վերաբերում է մեր հետևողականությանը, առավել ևս՝ ԼՂՀ հարցում, մենք արտահայտել ենք մեր գերակայությունը ԼՂՀ կարգավիճակի հարցում և մենք այս փուլում գտվում ենք բանակցությունների մեջ՝ ԼՂՀ-ն բանակացություններին ներգրավվելու հարցում»։

Նախարարը նկատեց, որ Մինսկի խմբի համանախագահների այցի բնույթը ճանաչողական էր։ Նրա խոսքով՝ իրենք ընդգծել են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման և Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի կարգավորման կարևորությունը. «Խաղաղությանը նպաստող մթնոլորտը լայն հասկացություն է, և դրա մեջ մտնում են նաև այն գործողությունները, որոնք վկայում են հակառակի մասին։ Դուք նշեցիք որոշակի գործողություններ շփման գծում, մենք ուշադրություն հրավիրեցինք և ընդգծեցինք, որ այն, ինչ կատարվել է երկու օր առաջ, այդ զոհն ունի անուն-ազգանուն, նա Վահագն Էլոյանն է, ու մեզ համար դա շատ մեծ կորուստ է, ու սա բացարձակապես բացասական է ազդում բանակցային գործընթացի վրա, և բացասական է ազդում այն սկզբունքի վրա, որի վրա մենք ուշադրություն են դարձնում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտը»։

Նա ասաց, որ համանախագահների հետ իրենց հանդիպումները դեռևս շարունակվում են. «Մենք փորձում ենք օգտագործել այս օրերը մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մաքսիմալ միմյանց ճանաչենք, փոխանակենք այն տրամաբանությունը, նյուանսները դիրքորոշումների, մոտեցումների և այն ամբողջ գործընթացի, որ տեղի է ունենում»։

Ա. Աշոտյանն արձագանքելով նախարարին՝ ասաց. «Պաշտոնական հաղորդագրությունների մեջ այսօրվա ձեր բացահայտումները չկային, դրա համար էր հարցս ծագել։ Եթե հնարավոր է, բացի չոր դիպլոմատիկ տեքստից՝ ավելի շատ տեղեկություններ հայտնենք հասարակությանն այն շրջանակներում, որը թույլատրելի է բանակցային գործընթացի շրջանակներում։ Հատուկ ուզում եմ շեշտել գոհունակությունս, որ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովների մասին եղել է հիշատակում նաև պաշտոնական հաղորդագրություններում»։

Ա. Աշոտյանը նաև առաջարկեց փակ քննարկում կազմակերպել Արցախյան հիմնախնդրի կարգավորման արդի իրավիճակի հետ կապված, որին կմնասնակցեն նաև խորհրդարանական արտաքին դիվանագիտական խմբերի ղեկավարները. «Որպեսզի մենք կարողանան լինել միասնական, խրոխտ և, ինչպես ասում են՝ դուխով»։

Նախարարը շնորհակալություն հայտնեց Ա. Աշոտյանին համագործակցության համար. «Շատ բարձր եմ գնահատում ձեր ներդրումն այս հարցում, և մենք կշարունակենք այս երկխոսությունը, որպեսզի խորհրդարանական հարթակն օգտագործենք մեր համազգային շահերի համար»։

դիտվել է 22211 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ինչպես է փոքրիկն ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը

«Նիկոլն ունի 30 տականք». Գուրգեն Եղիազարյան (Տեսանյութ)

Ոստիկանություն են բերվել 742 մարմնավաճառ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են